Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա
12 նոյեմբեր 2024

 Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա ներկայացրել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ, դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան:
 
 Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան: 
Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցություններն են`

  • զարկերակային ճնշման բարձրացումը,
  • սրտի աշխատանքի արագացումը,
  • տագնապի զգացողությունը, անհանգստությունը,
  • քնի խանգարումն, անքնությունը,
  • ջրազրկումը,
  • ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարումը,  երիկամների սուր անբավարարությունը, 
  • ցնցումները:

 Հայաստանում, ինչպես  ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։ 

Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը  շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։

Նույն թեմայով տեսանյութը` շուտով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: