Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում
05 նոյեմբեր 2024

Սիրելի գործընկերներ, հատկապես առողջապահության կազմակերպիչներ և պրակտիկ բժիշկներ,

անցեք հղումով ևդ կարդացեք Շվեյցարիայում լույս տեսած մի կարևոր աշխատություն` «Բժշկության թվայնացումը ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում» (''Digitalization of Medicine in Low- and Middle-Income Countries''):

  Գիրքը լույս է ընծայել Springer Nature International հրատարակչությունը։ Խմբագիրներն ու հեղինակներն են ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը, Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, ԱՀԿ փորձագետ Կարինե Սարգսյանը։

  Գրքում արտացոլված են թվայնացման փորձերը, խնդիրները և հեռանկարները բժշկագիտության տարբեր ոլորտներում, անդրադարձ է արված հաջողության հետաքրքիր պատմությունների։

  Գրքի որոշ գլուխներ հեղինակել են հայ մասնագետները։ Մասնավորապես, «Մանկաբուժության թվայնացումը ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում. հիմնավորում եւ ուղղություններ» գլխի հեղինակն, ի ուրախություն եւ հպարտություն մեզ, Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ) ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ, ԱՀԿ փորձագետ, Սերգեյ Սարգսյանն է:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy