Հոկտեմբերի 16․ անեսթեզիոլոգների մասնագիտական օրը
16 հոկտեմբեր 2024

‼️‼️‼️ Հոկտեմբերի 16-ը անեսթեզիոլոգների մասնագիտական օրն է։
 

???? 1846թ-ի հենց այս նույն օրն է ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ իրականացրել վիրահատություն` եթերիային անզգայացմամբ:

Այդ օրվանից գրեթե 180 տարի է անցել, նորացվել ու ավելի բազմազան են դարձել անզգայացնող նյութերն ու դրանց ազդեցության շրջանակները, անեսթեզիոլոգիան զարգացել եւ զարգանում է` որպես բժշկության կարեւորագույն ճյուղ, առանց որի անհնար է պատկերացնել վիրահատական որեւէ մեծ կամ փոքր միջամտություն:

Շնորհավորում ենք, սիրելի անեսթեզիոլոգներ: Դուք այն մասնագետներն եք, որոնց գործը հաճախ, հնարավոր է, աննկատ է մնում, դե, որովհետեւ «քնեցնում եք» պացիենտին ????, սակայն այն անգնահատելի է եւ արժանի մեծ երախտիքի: ❤

https://arabkirmc.am/hy/services/48

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy