Սիեթլի մանկական հիվանդանոցի բժիշկների թիմը «Արաբկիր» ԲՀ-ում
25 հոկտեմբեր 2024

‼️ ???? Վերջին տարիներին ավանդույթ դարձած այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Սիեթլի մանկական հիվանդանոցի բժիշկների թիմը` պրոֆեսոր Փոլ Մերգերյանի ղեկավարությամբ:
 

???? Նախապես դիտարկված եւ խորհրդատվության հրավիրված պացիենտները միայն «Արաբկիր» բժշկական համալիրից չէին: Հազվադեպ, բարդ եւ մասնագիտական հետաքրքրություն առաջացնող դեպքեր էին հավաքագրվել նաեւ այլ բժշկական կենտրոններից, մասնավորապես Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից եւ Մուրացան համալսարանական կլինիկայից:
 

???? Պացիենտներին վարող բժիշկները պրոֆեսոր Մերգերյանին, մանկական ուրոլոգ Մարգարետ Շնորհավորյանին եւ մանկական վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ Քեյթլին Սմիթին ներկայացրել եւ նրանց հետ քննարկել են շուրջ 6 տասնյակ ուրոլոգիական եւ վիրաբուժական դեպք, կատարել շուրջ 3 տասնյակ վիրահատություն: Վիրահատությունների մեծ մասը հազվադեպ հանդիպող դեպքեր են եղել՝ Հայաստանի համար նորարարական մոտեցումներով:
 

???? Պրոֆեսոր Մերգերյանի եւ նրա թիմի այցերը կրում են մասնագիտական-կրթական բնույթ Հայաստանի բոլոր կլինիկաների համար: Ծրագրի նպատակն է տարբեր կենտրոնների բժիշկների համար հնարավորություն ստեղծել ոչ միայն աշխարհի առաջատար կլինիկաներից ժամանած մասնագետների հետ խորհրդատվական քննարկումներ ունենալու, այլեւ նրանց հետ համատեղ վիրահատություններ կատարելու «Արաբկիր» ԲՀ-ում:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Հրավիրում ենք աշխատանքի բուժքույրերի
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի: Պարտականություններ. կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին, ժամանակին կազմակերպել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը, իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման: Պահանջներ. միջին մասնագիտական կրթություն, մարդասիրություն, ընկերասիրություն, սովորելու պատրաստակամություն, բազային եւ շարունակական մասնագիտական զարգացման վերաբերյալ փաստաթղթեր: Առավելություններ. ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով և պարագաներով աշխատելու հնարավորություն, բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ, կանոնավոր մասնագիտական զարգացում: Փորձաշրջան. մինչ մեր թիմի լիարժեք անդամ դառնալը թեկնածուն անցնում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ, սակայն, փորձաշրջանի ընթացքով պայմանավորված, ժամկետը կարող է փոփոխվել, փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։ Դիմելու համար Ձեր մոտիվացիոն նամակն ու կենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին` որպես վերնագիր նշելով «Բուժքույր»:
Փնտրում ենք զանգերի կենտրոնի աշխատակից
Ուշադրություն, «Արաբկիր» բժշկական համալիրը փնտրում է զանգերի աջակցման կենտրոնի աշխատակցի Պահանջներ Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է Բանավոր հաղորդակցության և բանակցելու հմտություններ Պատասխանատվության զգացում Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն Թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն Սովորելու և ինքնակրթվելու պատրաստակամություն Համակարգչային գերազանց գիտելիքներ. MS Office tools (Excel, Word) Աշխատանքային պարտականություններ Բժշկական համալիրի մուտքային զանգերի կառավարում և անհրաժեշտության դեպքում փոխանցում համապատասխան բաժիններ և ծառայություններ Դիմողի կարիքների բացահայտում և ուղղորդում, ամբողջական տեղեկատվության տրամադրում, չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին Հերթագրումների իրականացում Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում Դիմել կարող եք` ուղարկելով Ձեր մոտիվացիոն նամակն ու ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին եւ վերնագրի տողում նշելով` «Զանգերի օպերատոր»: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 015 400 300 եւ ներքին` 11 75: Հարցազրույցի կհրավիվեն պահանջներին պամապատասխանող թեկնածուները: Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն: