Մանկաբուժական դպրոց 2024
22 մայիս 2024

ՈՒշադրություն, հարգելի գործընկերներ,
 

մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին անց է կացվելու Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի ամենամյա «Մանկաբուժական դպրոցը»` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանսների դահլիճում։
 

Դպրոցի պատվավոր հյուրն է լինելու պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը` Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցից: Ներկայացվելու են թեմաներ մանկական գաստրոէնտերոլոգիայից, թոքաբանությունից, նյարդաբանությունից, ռեւմատոլոգիայից, իմունոլոգիայից եւ այլն:
 

Ծրագիրը հաստատել է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Դասախոսությունների 2 օրերին էլ մասնակցած բժիշկները ստանալու են համապատասխան ՇՄԶ կրեդիտներով վկայականներ։
 

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել նախապես` մինչև մայիսի 27-ը նամակ ուղարկելով [email protected] մեյլին եւ նշելով անուն-ազգանունը, մասնագիտությունը, աշխատանքի վայրը, պաշտոնը, կոնտակտային տվյալները։

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: