Մանկական վերականգնողական կենտրոն Մեղրիում
20 ապրիլ 2024

Արա Բաբլոյանի եւ Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Մանկական վերականգնողական կենտրոն՝ Մեղրիի բժշկական կենտրոնի կազմում։ Արդեն ամիսներ շարունակ իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ, վերանորոգում, կահավորում եւ միաժամանակ՝ կրթական ծրագրեր անձնակազմի համար։
 

Վահրամ Կարապետյանն ու Արա Բաբլոյանն այցելել են կենտրոն՝ տեսնելու ընթացիկ աշխատանքներն ու ուրախությամբ արձանագրել, որ ամեն ինչ իրականացվում է որակով եւ պատշաճ մակարդակով։
 

Որոշակի ժամանակահատված պիլոտային ծրագրով աշխատելուց հետո Կենտրոնը կդիմի Առողջապահության նախարարություն՝ լիցենզավորվելու, հետագայում նաեւ՝ պետպատվերի հնարավորություն ստանալու համար։

 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: