Խորհուրդներ ծնողներին. ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս
19 մարտ 2024

Շարունակում ենք ներկայացնել մեր բժիշկների խորհուրդները ծնողներին` #OPENFamilyEducation -ի շրջանակում:
 

Լսեք մեր ամենափոքրիկների` մինչեւ մեկ տարեկանների բաժանմունքի բժիշկներից Սերինե Մաթեւոսյանի խորհուրդները` ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսի դեպքում ճիշտ գործողությունների մասին. ինչ կարելի է անել տանը, եւ ինչ` ոչ, ինչպես օգնել երեխային` հաղթահարելու վիրուսից առաջ եկած խնդիրները եւ երբ է, որ հարկավոր է շտապ դիմել բժշկի:

https://www.facebook.com/reel/1055688485464345

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy