Մարտի 14-ը երիկամի համաշխարհային օրն է
14 մարտ 2024

 

Երիկամները բարդ և զարմանալի օրգաններ են, կամ ինչպես ընդունված է ասել բժշկական գրականության մեջ` զույգ օրգան` յուրաքանչյուրը` մեր մի բռունցքի չափ, տեղադրված որովայնի խորքում, կողոսկրի տակ: Դրանք կատարում են բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ մեզ առողջ պահելու համար: Այդ գործառույթներից ամենահիմնականը արյունը տոքսիններից մաքրելն ու ավելորդ ջրից ազատելն է: Երիկամներն օգնում են նաեւ վերահսկել մեր արյան ճնշումը, արտադրել արյան կարմիր բջիջներ և պահպանել ոսկրերի առողջությունը` վերահսկելով արյան մեջ բազմաթիվ հանքային նյութերի և տարրերի, ներառյալ նատրիումի եւ կալիումի, մակարդակը, արյան թթվահիմնային եւ օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը:
 

Երիկամի համաշխարհային օրվա առիթով այսօր ժամը 15:00 «Արաբկիր» ԲՀ կոնֆերանսերի դահլիճում տեղի կունենա սիմպոզիում` Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների եւ տրանսպլանտոլոգների ասոցիացիայի հետ համատեղ ջանքերով եւ Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: