Մասնագիտական աջակցության ծրագիր բժիշկներին
27 դեկտեմբեր 2023

Ուշադրություն, սիրելի գործընկերներ,
 

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը հաստատել է Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների մասնագիտական եւ գիտական զարգացման աջակցության ծրագիր` 2024թ-ի համար, 2.400.000 ՀՀ դրամի չափով: Ծրագիրը մեկնարկելու է 03.01.2024թ-ից:
 

Ծրագրին կարող են դիմել շրջափակումից, պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած արցախցի բուժաշխատողները /բժիշկներ, բուժքույրեր, լաբորանտներ, թերապիստներ եւ այլն/` առանց տարիքային սահմանափակումների:
 

Ծրագիրը տրամադրելու է մասնակի ֆինանսական աջակցություն /մինչեւ 500.000 ՀՀ դրամ/` տեղային եւ միջազգային սիմպոզիումների, կարճաժամկետ եւ երկարաժամկետ դասընթացների ու վերապատրաստումների մասնակցելու, ինչպես նաեւ միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների հրապարակման համար:
 

Աջակցության չափը կախված է լինելու մասնագիտական ծրագրի վարկանիշից, մասնակցության ծավալից եւ նախատեսվող ծախսերից:
 

Դիմողը պետք է ներկայացնի գիտաժողովի կամ այլ կրթական ծրագրի մասնակցության հավաստիացումը, նախատեսվող ծախսերը, հոդվածի տպագրման դեպքում` հավաստիացում այն մասին, որ ամսագիրն այն ընդունել է եւ հրապարակման համար պահանջվող գումարի չափը:

  • Որոշումները կայացնելու է խորհուրդը:
  • Նախապատվություն տրվելու է գիտաժողովների ընդունված թեզեր ունեցող դիմողներին:
  • Յուրաքանչյուր անձ ծրագրին կարող է դիմել տարեկան մեկ անգամ:

Հայտերն ու ծագող հարցերն ուղարկել ծրագրի համակարգող Բիայնա Սուխուդյանին` [email protected] հասցեով:

Խորհրդի որոշումների մասին տեղեկությունները դիմողները կստանան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: