«Արաբկիր» ԲՀ-ՀՕՖ
19 դեկտեմբեր 2023

Մեզ համար պատիվ է տարիներ շարունակ լինել Հայ օգնության ֆոնդի եւ, հատկապես, կազմակերպության բժշկական ծրագրերի գործընկերը: «Արաբկիր» բժշկական համալիրի փորձառու մասնագետների մի ամբողջ թիմ մասնակցում է ծրագրերին` որպես շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների վերապատրաստող: Մեր բժիշկներն ու բուժքույրերը ՀՕՖ-ի ծրագրերով իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն են փոխանցել եւ փոխանցում ինչպես Երեւանում եւ մարզերում, այնպես եւ, մինչեւ վերջին ցավալի իրադարձությունները, Արցախում:
 

Շնորհակալություն, ՀՕՖ, վստահության եւ գործընկերային օրինակելի հարաբերությունների համար:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: