Գիտաժողով. դեկտեմբերի 15-16
08 դեկտեմբեր 2023

Ուշադրություն, հարգելի գործընկերներ,
 

Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի` ICPD-ի ջանքերով դեկտեմբերի 15-ին եւ16-ին, Երեւանի ժամանակով ժամը 16:00-20:10-ին, կանցկացվի բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 2-րդ միջազգային բժշկական գիտաժողովը` մանկական գաստրոէնտերոլոգիայի եւ լյարդաբանության վերաբերյալ:
 

Գիտաժողովին մասնակցել կարող են գաստրոէնտերոլոգներ, լյարդաբաններ, կոլոռեկտալ վիրաբույժներ, էնդոսկոպիստներ, մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ, ընդհանուր վիրաբույժներ, ընտանեկան բժիշկներ, ինֆեկցիոնիստներ, մարսողական և նյութափոխանակության հիվանդությունների մասնագետներ, սննդաբաններ/դիետոլոգներ, անեսթեզիոլոգներ, անհետաձգելի բուժօգնության եւ ինտենսիվ թերապիայի բժիշկներ, ուռուցքաբաններ, ռադիոլոգներ եւ ճառագայթային ախտորոշամն մասնագետներ, լաբորատոր ախտորոշման մասնագետներ:
 

Սիմպոզիումն անցկացվելու է Zoom հարթակի միջոցով: Մասնակցությունն անվճար է, գրանցումը` պարտադիր: Գրանցման հղումը` https://cutt.ly/zwOqOsVC
 

Խնդրում ենք հիշել, որ մեկ էլեկտրոնային հասցեով գրանցվել եւ մասնակցել կարող է միայն մեկ անձ: Գրանցման ժամանակ տվյալների թերի լրացման դեպքում մասնակցությունը կհամարվի անվավեր: Բարեհաջող գրանցումից անմիջապես հետո գրանցվողի էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատման նամակ:
 

Գիտաժողովի լեզուն անգլերենն է` հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
 

Երկօրյա գիտաժողովին 90% մասնակցություն ունեցող մասնագետներին կշնորհվի ՇՄԶ 8 կրեդիտ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: