Մկրտիչը. բազմաբեկորային վնասվածքով տղան Արցախից
09 հոկտեմբեր 2023

Հանրային հեռուստաընկերությունը՝ ուժեղ Մկրտիչի մասին:
Տղան բազմաբեկորային վնասվածք է ստացել Մարտակերտի Վանք գյուղում:

 

Արդեն քանի օր է` Վազգենը որդուն այսպես է սիրում` գրեթե չդիպչելով. Վախենում է հանկարծ չցավեցնի: 13-ամյա որդու մարմնում հարյուրավոր բեկորներ կան: Ցույց է տալիս օրեր առաջ հիվանդանոցում նկարած կադրն ու ավելացնում` փառք Աստծո, որդին ավելի լավ տեսք ունի:

Վազգեն Հովոյան----Կինս ուղարկեց, թե գնա երեխեքին նկարիր-բեր: Եկա, ինքը նոր վիրահատությունից դուրս էր եկել:
Կինն է, կրկին բազմաբերկորային վնասվածքներով, այլ հիվանդանոցում է բուժվում:


Մարտակերտի շրջանի Վանք գյուղում էին ապրում 2020-ի պատերազմից հետո: Դադիվանքից էին տեղափոխվել:

Մկրտիչ Հովոյան---- Մենք տանն էինք բոլորս, նստած էինք ու...

Պայթյուն եղավ: Քաղաքացիական օբյեկտները թիրախավորած ադրբեջանական հրթիռը հենց իրենց տան վրա ընկավ:

Մկրտիչ Հովոյան--- Սկզբում դեղին ուժեղ լույս վառվեց, ու պայթյուն եղավ: Հետո ամեն ինչ սեւացավ: Ու.. ես արթնացա, չեմ հիշում` ընկել եմ, չեմ ընկել... ես ոտքի կանգնեցի, դոշս ցավում էր:

Տեղափոխեցին հիվանդանոց ու երկու անգամ վիրահատեցին:

Ալբերտ Լալազարյան--- մանկական վիրաբույժ--- ունեցել է ստորին ծնոտի ձախ թեւի կոտրվածք` բազմաբերկորային, առանց տեղաշարժի, բարեբախտաբար: Ունեցել է ձախից առաջին կողի կոտրվածք, էլի առանց տեղաշարժի: Ձախ թոքի ստորին բլթում ունի օտար մարմին` էդ ռումբի բեկորներից, ձախ թոքի ստորին բլթի սալջարդով եւ պլեւրային խոռոչում արյան առկայությամբ: Ձայծաղի մեջ ունի օտար մարմին` էլի բեկոր:

Նաեւ երեք տեղից ստամոքսն էր վնասվել, բարակ աղիները` տասնհինգ, հաստ աղին` մեկ տեղից:

Ալբերտ Լալազարյան--- մանկական վիրաբույժ---- Վիարահատվել ա, վերականգնվել ա, հաստ աղին հանվել ա կոլոստոմայի տեսքով` ձախ կողմից:
Մկրտիչ Հովոյան---- Սկզբում այ էս երկու վերքն էին շատ ուժեղ ցավացնում, չէի կարողանում ձեռքս դնել էսպես, բայց հետո արդեն անցան էդ վերքերը:

Աջ ձեռքի դաստակի հատվածում նույնպես օտար մարմին կար:

Մկրտիչ Հովոյան---- Մատս մինչեւ այ էստեղ չէի զգում, ու բութ մատս ցավում էր ահավոր: Վիրահատել են, հիմա կարողանում եմ բոլոր մատերս շարժել` բացի բութից. ցավում է:

Այսօր էլ փափուկ հյուսվածքներում բազմաթիվ բեկորներ ունի` գլխից մինչեւ ոտքեր:

Ալբերտ Լալազարյան--- Ամենամեծ ռիսկը, որ ունենք էսօր, դա թոքի ստորին բլթի բեկորն ա, որը շնչառական շարժումների ժամանակ ինչ-որ չափով թոքի հյուսվածք կարող է վնասել եւ օրերից մի օր մոտենալ խոշոր անոթներին եւ էնտեղ խոշոր արյունահոսություն առաջացնել:

Հիմա թոքի բեկորը հեռացնեու դեպքում պետք է հեռցվի նաեւ թոքից մի մաս: Դրա համար սպասում են: Մյուս վտանգը փայծաղի օտար մարմինն է:

Ալբերտ Լալազարյան--- Ինքը չի շարժվում, նոր առաջացող արյունահոսության ռիսկը մեծ չէ, ցածր է, բայց էնտեղ ինֆեկցիոնն է վտանգավոր: Եթե փայծաղի մեջ ինֆեկցիա ունեցանք, դա խնդիր կառաջացնի ու կարող ա վերջանա փայծաղը հեռացնելով:

Բեկորային վնասվածքներն իրենց զգացնել կտան ամիսներ հետո, վստահեցնում են մասնագետները: Իսկ Մկոն դրական է տրամադրված ու հավատացնում է.

Մկրտիչ Հովոյան---- Ամեն ինչ լավ ա:


 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: