Վիրահատություններ ԱՄՆ-ից ժամանած գործընկերների հետ
09 հոկտեմբեր 2023

Հերթական երկշաբաթյա այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Ամերիկայի Միացյալ Նահանգներից. Սիեթլի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր, մանկական ուրոլոգ Փոլ Մերգերյանն ու մանկական վիրաբույժ Քեյթլին Սմիտթը: 
 

Ուրո-վիրաբուժական ծառայության մեր թիմի հետ ԱՄՆ-ից եկած մասնագետները 40-ից ավել խորհրդատվություններ են իրականացրել եւ կատարել վիրահատություններ` ուղղված հազվադեպ հանդիպող զարգացման արատների բուժմանը. էպիսպադիա, սեռի զարգացման խանգարումներ, ադրենոգենիտալ համախտանիշ, հիպոսպադիայի բարդ ձեւեր, ինչպես նաեւ  հետանցքի եւ ուղիղ աղու զարգացման արատներ, հաստ աղու զարգացման արատ` Հիշպունգի հիվանդության ձեւով, թարախաբորբոքային սուր հիվանդություններ` հարուղիղաղիքային խուղակների տեսքով: 
 

Վիրահատություններն ընթացել են բարեհաջող, պացիենտներն այժմ հետվիրահատական փուլում են: Խորհրդատվությունների առանձին ժամեր են տրամադրվել ոչ միայն առաջնային պացիենտներին, այլեւ նրանց, ովքեր ավելի վաղ տարել են նման հիվանդություններ եւ վիրահատություններ եւ շարունակաբար վերահսկվում են բժիշկների կողմից:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy