Հունիսի 21. Բուժաշխատողների օրը
21 հունիս 2023

Սիրելի գործընկերներ` բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, առողջապահական գործի կազմակերպիչներ,

շնորհավորում ենք բոլորիդ` Բուժաշխատողների օրվա առիթով:
 

Շնորհակալ ենք ձեր պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական աջակցության, նվիրումի, հոգատարության եւ աշխարհի առողջապահության առաջատարների հետ համաքայլ մեզ առաջ տանելու համար: Ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքն անգնահատելի մի օղակ է` հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման, պացիենտների վերահսկողության ու վերականգնման մեծ ու բարդ շղթայում, իսկ այդ շղթայի ամբողջականությունը պահպանելը` հաջողության ամենամեծ գրավականը:
 

Առողջություն եւ խաղաղություն ենք մաղթում, մասնագիտական շարունակական վերելքներ, գնահատված լինելու զգացողություն, երջանկություն` ձեր ընտանիքների հետ, եւ որ շարունակեք լինել կենսական այդ շղթայի կարեւոր մի մասը` դարձնելով այն ավելի ուժեղ ու անկոտրելի:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: