Կայացավ «Մանկաբուժական դպրոց 2023»-ը
13 հունիս 2023

Կայացավ «Մանկաբուժական դպրոց 2023»-ը: Ավանդական դարձած դասախոսությունների ամենամյա շարքն անց է կացվում Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Այս տարի դպրոցին մասնակցեց 160-ից ավել բժիշկ` հանրապետության ամբողջ տարածքից: Նրանք հիմնականում առողջապահության առաջնային օղակի մանկաբույժներ եւ ընտանեկան բժիշկներ էին, նաեւ նեղ մասնագետներ` տարբեր բժշկական հաստատություններից:

Ժամանակակից մանկաբուժության, մասնավորապես մանկական գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության, թոքաբանության, մաշկաբանության եւ սրտաբանության մի շարք խնդիրների նվիրված դասախոսություններ են ներկայացրել ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից: Ծրագիրը հավաստագրված է Առողջապահության նախարարությունից, բժիշկները կստանան ՇՄԶ կրեդիտներ:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: