Արա Բաբլոյանը հանդիպել է Արցախի առողջապահության նախարարի հետ
13 ապրիլ 2021

Արա Բաբլոյանն ու Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանն Արցախում հանդիպել են առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Արցախի առողջապահության զարգացմանը, բժշկական տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրերի ամրապնդմանն ու նոր նախաձեռնությունների իրագործմանը:

 

Հատկապես հիմա, հետպատերազմական այս շրջանում, չափազանց կարեւոր են վերականգնողական ծրագրերն ու դրանց զարգացումը: Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են այս ուղղության ընդլայնման հնարավորությունները՝ սփյուռքահայ գործընկերների աջակցությամբ:

123
Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: