«Արաբկիր-Սթոնի Բրուք» համագործակցություն
08 մայիս 2023

«Արաբկիր» բժշկական համալիրում էր Նյու Յորքի Սթոնի Բրուք պետական համալսարանից ժամանած անեսթեզիոլոգիական-վիրաբուժական թիմը` մեր հայրենակից, մանկական անեսթեզիոլոգ, բժշկագիտության դոկտոր Վահե Թադեւոսյանի ղեկավարությամբ:
 

Սա երկար տարիների համագործակցության շրջանակում կատարած հերթական այցելությունն էր` նորարարական փորձով, հմտություններով միմյանց հետ կիսվելու, փոխանակվելու նպատակով: Համատեղ խորհրդատվություններից, քննարկումներից, վիրահատարանում աշխատանքից բացի ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հանդես են եկել նաեւ կլինիկական հետաքրքիր դեպքերի եւ գիտական նոր նյութերի ներկայացմամբ, շեշտելով, որ իրենց համար չափազանց կարեւոր են այս այցերը, քանի որ ամեն անգամ իրենք էլ «Արաբկիր» ԲՀ-ի գործընկերներից են որոշակի բաներ սովորում եւ կիրառում դրանք պրակտիկայում:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy