Հայաստանի 6-րդ միջազգային համագումար
20 մարտ 2023

Սիրելի գործընկերներ, հուլիսի 6-ից 8-ը կայանալու է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը:
 

Առաքելությունը` ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը, քննարկել Հայաստանի եւ Արցախի առողջապահական համակարգերի հիմնախնդիրները, սահմանել գերակայությունները, նպաստել առողջապահական եւ բժշկական ոլորտների առաջադիմական փորձի փոխանակմանն ու տեղայնացմանը:

Համագումարին ներկայացվելու են միջազգային ճանաչում ունեցող գիտնականների դասախոսություններ, կազմակերպվելու են գիտական սեկցիաներ, թեմատիկ սատելիտային սիմպոզիումներ եւ սեմինարներ: Երրորդ օրը, ձեւավորված ավանդույթով, ներկայացվելու են Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում առողջության պահպանման եւ բժշկական կրթությանն ուղղված տարբեր ծրագրեր:

Համագումարի նյութերը տպագրվելու են ժողովածուում։
 

Գրանցման եւ մասնակցության համար կարող եք անցնել հղումներով:

https://www.facebook.com/watch/?v=123244887263922

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ