Լսողության համաշխարհային օրը
06 մարտ 2023

Մարտի 3-ը Լսողության համաշխարհային օրն է` կարեւոր օրերից մեկը բժշկական օրացույցում:
 

Աշխարհին մեզ կապող մեր զգայարաններից մեկը` լսողական զգայարանը, առանձնակի խնամքի եւ հոգատարության կարիք ունի: Հենց այս է օրվա այս տարվա կարգախոսը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Մասնագետները կոչ են անում ուշադիր լինել լսողության նկատմամաբ, պարբերաբար հետազոտվել առողջության առաջնային օղակում եւ հայտնաբերվող խնդիրների դեպքում անմիջապես իրականացնել քայլեր` ուղղված խնդրի խորացման կանխարգելմանը:
 

 

«Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանում ապրող լսողական խնդիրներով երեխաների սպասարկման ամենամեծ կենտրոնն է: Այստեղ իրականացվում է 1200-ից ավել երեխաների դիսպանսեր վերահսկողություն: Սուրդոլոգիական ծառայության մեր թիմի ջանքերով փոքրիկները կարողանում են խոսել սովորել` անգամ լսողության խոր կորուստներ ունենալով եւ հաճախել հանրակրթական դպրոցներ` լիարժեք ներառվելով հասարակություն:

https://arabkirmc.am/hy/services/93

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: