Աշխատանքի ենք հրավիրում բուժքույրերի
02 մարտ 2023

«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի:
 

Պարտականություններ.

  • կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին,
  • ժամանակին կազմակերպել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը,
  • իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման:

Պահանջներ.

  • միջին մասնագիտական կրթություն,
  • մարդասիրություն, ընկերասիրություն, սովորելու պատրաստակամություն:

Առավելություններ.

  • ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով և պարագաներով աշխատելու հնարավորություն,
  • բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ, կանոնավոր մասնագիտական զարգացում:

Փորձաշրջան.

  • մինչ մեր թիմի լիարժեք անդամ դառնալը թեկնածուն անցնում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ, սակայն, փորձաշրջանի ընթացքով պայմանավորված, ժամկետը կարող է կրճատվել,
  • փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։

Դիմելու համար Ձեր մոտիվացիոն նամակն ու կենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1