Արցախ, մեր սեր
20 դեկտեմբեր 2022

Արցախ-Հայաստան կենսական ճանապարհը փակվելուց հետո Երեւանում մնացած հրաշալի փոքրիկներին այսօր այցելեցին «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը, մանկաբույժ Մարիամ Հախվերդյանը եւ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Երեխաներն այստեղ էին եկել` մասնակցելու Մանկական Եվրատեսիլին. Ստեփանակերտի երաժշտական դպրոցների սաներ են, որոշները` մարզիկներ` բավական լուրջ հաջողություններով: Նրանք պատմեցին իրենց երազանքների մասին, որոնց մեջ այս պահին ամենագլխավորը տուն վերադառնալն է, ընտանիքներին միանալը:

Անցեք  այս հղումով եւ վայելեք արդեն հանրաճանաչ դարձած փոքրիկ երգիչների կատարումները` լի սիրով ու կարոտով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: