«Արաբկիր» բժշկական համալիրի ղեկավարությունն ու ողջ անձնակազմն իրենց խիստ անհանգստությունն ու վրդովմունքն են հայտնում երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բժշկուհու եւ անվտանգության աշխատակցի հետ տեղի ունեցածի առիթով:
Բժշկի, բուժաշխատողի նկատմամբ բռնությունը դատապարտելի վարքագիծ է, որ շարունակում է արատավորել մեր հասարակությունը` անկախ որեւէ հանգամանքից:
Սիրելի հայրենակիցներ, թույլ մի տվեք ձեզ նման վարքագիծ, կարողացեք կառավարել ձեր զգացմունքները հատկապես բժշկական հաստատություններում, որտեղ աշխատում են նվիրյալներ` հանուն ձեր եւ ձեր հարազատների առողջության: