Նոյեմբերի 14-ը` Դիաբետի համաշխարհային օր
14 նոյեմբեր 2022

Արդեն 31 տարի` 1991թ-ից, ինսուլինի գյուտի հեղինակներից մեկի` Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Դիաբետի համաշխարհային օր: Սա առիթ է մեկ անգամ եւս խոսելու դիաբետի, դրա կանխարգելման ձեւերի եւ դրա հետ ապրելու հնարավորության մասին: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում ավելի քան 415 մլն մարդ շաքարային դիաբետ ունի: Կանխատեսվում է, որ մինչեւ 2030թ-ն այս թիվը կաճի` հասնելով 551 մլն-ի: Հայաստանում շաքարային դիաբետ ունեցողների թիվը հասնում է մոտ 110 հազարի, նրանցից մոտ 800-ը երեխաներ են: Ընդհանուր այս թիվը եռակի ավել է 2000-ականների սկզբի ցուցանիշներից: Դա տարբեր հիմնավորումներ ունի, որոնցից վերջին տարիներին առանձնակի մեծ է եղել սթրեսի եւ կորոնավիրուսային վարակի դերը: Ուրախացնում է այն, որ հիվանդացության թվի աճին զուգահեռ 3 անգամ քչացել են դիաբետից մահվան դեպքերը: 

Բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգել արյան մեջ գլյուկոզայի քանակը եւ որեւէ շեղման դեպքում անպայման դիմել նեղ մասնագետի: Դիաբետից խուսափելու համար կարեւոր է ճիշտ կենսակերպը. քչաշարժությունն ու գերքաշայնությունը դիաբետի բերող ամենատարածված պատճառներից են: 

«Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայությունը սպասարկում է նաեւ դիաբետ ունեցող պացիենտներին: Հիշեք, որ դիաբետի ճիշտ եւ գրագետ վերահսկողությունն ամենակարեւորն են այս խնդրի հետ ապրելու եւ կյանքի որակը պահպանելու հարցում: 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Հրավիրում ենք աշխատանքի բուժքույրերի
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի: Պարտականություններ. կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին, ժամանակին կազմակերպել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը, իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման: Պահանջներ. միջին մասնագիտական կրթություն, մարդասիրություն, ընկերասիրություն, սովորելու պատրաստակամություն, բազային եւ շարունակական մասնագիտական զարգացման վերաբերյալ փաստաթղթեր: Առավելություններ. ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով և պարագաներով աշխատելու հնարավորություն, բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ, կանոնավոր մասնագիտական զարգացում: Փորձաշրջան. մինչ մեր թիմի լիարժեք անդամ դառնալը թեկնածուն անցնում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ, սակայն, փորձաշրջանի ընթացքով պայմանավորված, ժամկետը կարող է փոփոխվել, փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։ Դիմելու համար Ձեր մոտիվացիոն նամակն ու կենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին` որպես վերնագիր նշելով «Բուժքույր»:
Փնտրում ենք զանգերի կենտրոնի աշխատակից
Ուշադրություն, «Արաբկիր» բժշկական համալիրը փնտրում է զանգերի աջակցման կենտրոնի աշխատակցի Պահանջներ Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է Բանավոր հաղորդակցության և բանակցելու հմտություններ Պատասխանատվության զգացում Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն Թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն Սովորելու և ինքնակրթվելու պատրաստակամություն Համակարգչային գերազանց գիտելիքներ. MS Office tools (Excel, Word) Աշխատանքային պարտականություններ Բժշկական համալիրի մուտքային զանգերի կառավարում և անհրաժեշտության դեպքում փոխանցում համապատասխան բաժիններ և ծառայություններ Դիմողի կարիքների բացահայտում և ուղղորդում, ամբողջական տեղեկատվության տրամադրում, չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին Հերթագրումների իրականացում Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում Դիմել կարող եք` ուղարկելով Ձեր մոտիվացիոն նամակն ու ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին եւ վերնագրի տողում նշելով` «Զանգերի օպերատոր»: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 015 400 300 եւ ներքին` 11 75: Հարցազրույցի կհրավիվեն պահանջներին պամապատասխանող թեկնածուները: Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն: