Խոսքի զարգացման կենտրոնից` դպրոց
13 հուլիս 2022

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սուրդոկենտրոնին կից գործող խոսքի զարգացման կենտրոնի սաներն են: Տարեվերջյան հանդեսին ներկայացնում են իրենց սովորածը` երգել, պարել, արտասանել: Նրանց լսելու են եկել լսողական սարքեր տրամադրող «Հովարդ Ղարագյոզյան» հիմնադրամի ներկայացուցիչները, սուրդոկենտրոնի ղեկավար Թամարա Մանուկյանն ու ծնողները:
 

 Կենտրոնում գործող սուրդոմանկավարժական 4 խմբում ընդգրկված է 40 երեխա, որոնք այստեղ են գալիս շաբաթական 4 օր` երկու անհատական եւ երկու երաժշտական-խմբակային պարապմունքի:
 

Լսողական խնդրով երեխաների խոսքի զարգացումը, հատկապես լսողության մեծ կորուստների դեպքում, բարդ, ժամանակատար ու նվիրում պահանջող գործ է: Մեր մասնագիտական թիմին հաջողվում է անել դա, ինչի վկայությունն այս պայծառ փոքրիկների խոսքն է, որով նրանք հանրակրթական դպրոցներ են գնում եւ սովորում տարեկիցների հետ: Այս տարի կենտրոնը դպրոց է ճանապարհում սաներից 12-ին:
 

 Շնորհավոր, սիրելի փոքրիկներ, բարի ընթացք ձեզ դպրոցում եւ ամենուր:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: