ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
«Անկանխիկ գործառնությունների մասին» այս տարի ընդունված օրենքով` բժշկական եւ կրթական հաստատություններն այս հուլիսի 1-ից Երեւանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024թ-ի հուլիսի 1-ից` հանրապետության ողջ տարածքում իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար պետք է ընդունեն բացառապես անկանխիկ:
Ուստի խնդրում ենք «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ այցելելիս նկատի ունենալ, որ բոլոր վճարումներն ընդունվելու են բացառապես անկանխիկ եղանակով: