Աուտիզմի օրը
02 ապրիլ 2022

Այսօր ապրիլի 2-ն է՝ Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրը: Կարգախոսը՝ համապարփակ եւ արդար որակյալ կրթության ապահովում բոլորի համար:

Կովիդ-19-ի համաճարակը վերջին տարիներին կրթական խնդիրների առջեւ է կանգնեցրել աշխարհի սովորողների 90 տոկոսին, նրանց մեջ եւ մարդկանց, որոնք կրթութան առանձնահատուկ պայմանների կարիք ունեն եւ մինչ այդ էլ գիտեին կրթության եւ կրթական իրենց իրավունքի արժեքը: Այսօրվա միջոցառումների ջանքերն ուղղված են լինելու հենց այս խնդրին՝ փորձելով նպաստել դրա լուծմանը՝ աուտիզմի մասին իրազեկման եւ քննարկումների ճանապարհով:

«Արաբկիր» բժշկական համալիրը՝ «ԱրԲեՍ» առողջության կենտրոնով եւ մարզային մասնաճյուղերով, աուտիզմի հիմնահարցերով զբաղվող առաջատար, հիմնադիր ընկերությունն է Հայաստանում: Բազմամասնագիտական մեր թիմը բացի խնդրի հայտնաբերումից եւ հաստատումից իրականացնում է նաեւ դրա շտկմանն ուղղված վաղ միջամտություններ, որոնք մեծապես նպաստում են երեխայի ներառմանն ու կրթական, սոցիալական, աշխատանքային իրավունքների հետագա իրացմանը:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: