Արա Բաբլոյանը հյուրընկալվել է Հանրային ռադիոյում
31 մարտ 2022

«Առողջության և կրթության ոլորտում արված ներդրումները երկարատև ազդեցություն են ունենում, գուցե դրանք այս պահին չերևան, բայց տարիներ անց հենց այդ առողջ ու կրթված սերունդը պիտի առաջ տանի երկիրը»: 
 

Հանրային ռադիոյի «Հաջողության նոտա» հաղորդաշարի հյուրն էր պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Նա անդրադարձել է հաջողության իր բանաձևին` ներկայացնելով «Արաբկիր» բժշկական համալիրի ստեղծման պատմությունը, զարգացման ընթացքն ու ամենահաջողված ծրագրերը, ինչպես նաև որպես առողջապահության կազմակերպիչ իր մոտեցումները` ուղղված հանրային առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանը: 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: