Մեծահասակների վիրաբուժություն
25 մարտ 2022

Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի «Արաբկիր պլյուս» մասնաշենքում այսուհետ գործելու է մեծահասակների վիրաբուժական ծառայութուն` հագեցած արդի բժշկական սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով:

 

Վիրահատությունները կատարվում են հիմնականում լապարասկոպիկ, անհրաժեշտության դեպքում նաեւ բաց ճանապարհով.

  • խոլեցիստէկոմիա (լեղապարկի քարային եւ ոչ քարային բորբոքումների դեպքում)
  • ճողվածքահատումներ (աճուկային, պորտային, սպիտակ գծի, վենտրալ)
  • ապենդէկտոմիա (որդանման ելունի` «կույր աղիքի» հեռացում)
  •  որովայնի խոռոչի օրգանների կիստոզ գոյացություններ (լյարդի իսկական եւ կեղծ կիստաներ, մակաբուծային կիստաներ, օրինակ, լյարդի էխինոկոկ)
  • պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, ուղիղ աղիքի ճաք, պոչուկի կիստա)
  • ամբուլատոր միջամտություններ (տեղային անզգայացումով)

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 400 300 /22 20/ եւ 015 400 300 /11 49/ հեռախոսահամարներով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: