ԱՀԿ - «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
24 մարտ 2022

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ է այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Ժիհան Թաուլիան` գրասենյակի աշխատակից Հենրիկ Խաչատրյանի ուղակցությամբ: Տիկին Թաուլիան ծանոթացել է իրականացվող աշխատաքներին, համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի եւ ԵԴԱԻ պատասխանատու Սերգեյ Սարգսյանի  եւ աշխատակիցների հետ քննարկել համագործակցության նոր գաղափարներ:

ԱՀԿ-ի հետ «Արաբկիր» բժշկական համալիրի կապերը վաղեմի պատմություն ունեն` սկսած մանկաբուժական առաջին դասընթացներից: Հետագայում ԱՀԿ կենտրոնակայանի և Ժնեւի համալսարանի հետ համատեղ «Արաբկիրն» առաջին անգամ Հայաստանում իրականացրել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված ձեռքերի հիգիենայի ծրագիրը: Այսօր էլ «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» և «Երեխաների շրջանում գիրության դիտարկում» համաեվրոպական հետազոտությունների հայաստանյան գործընկերն է։

Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի աշխատակիցները շարունակաբար հրավիրվում են այլ երկրներ` որպես ԱՀԿ-ի, նաեւ այլ միջազգային կազմակերպությունների ծրագրերի փորձագետներ, իսկ բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը եղել է ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Ինչ է վիտիլիգոն
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։   ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: