Նյարդավիրաբուժական ծառայություն
Նյարդավիրաբուժական ծառայություն

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդավիրաբուժական բաժանմունքն իրականացնում է մեծահասակների և երեխաների նյարդավիրաբուժական խնդիրների վիրահատական բուժում և խորհրդատվություններ։ Մեր թիմը համալրված է նյարդավիրաբույժներով, որոնք մասնագիտական երկարաժամկետ վերապատրաստումներ են անցել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում։

Վերջին տարիներին էապես ընդլայելով մատուցվող վիրահատական ծառայությունների ցանկը` այսօր «Արաբկիր» ԲՀ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը հանդիսանում է տարածաշրջանում եզակին ու առաջատարը մի շարք նյարդավիրաբուժական վիրահատությունների կատարմամբ` այդ թվում Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում, էպիլեպսիայի մի շարք վիրահատություններ։ Բաժանմունքը հագեցած է վերջին սերնդի նյարդավիրաբուժական տեխնիկայով, ինչն այսօր անչափ կարևոր պայման է նյարդավիրաբուժական վիրահատությունների արդյունավետության և անվտանգության ապահովման համար:

Կենտրոնում իրականացվում են նշված ծառայությունները մեծահասակների և երեխաների համար.

• գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների վիրահատական բուժում,
• գլխուղեղի ուռուցքների մինիմալ ինվազիվ ստերեոտակտիկ բիոպսիաներ` այդ թվում նաև տեղային անզգայացմամբ,
• էպիլեպսիայի վիրահատական բուժում,
• Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում` ուղեղի խորանիստ ստիմուլյացիա,
• ողնուղեղի և ողնաշարի տարբեր վիրահատություններ` այդ թվում միջողնային ճողվածքների դեպքում,
• գլխուղեղի և ողնուղեղի բորբոքային հիվանդությունների և պարազիտար ախտահարումների վիրահատական բուժում,
• գլխուղեղի և ողնուղեղի բնածին արատների վիրահատական բուժում,
• գլխուղեղի և ողնուղեղի տրավմատիկ ախտահարումների վիրահատական բուժում,
• շունտավորող և էնդոսկոպիկ վիրահատություններ` բնածին և ձեռքբերովի հիդրոցեֆալիայի դեպքում,
• գլխուղեղի անոթային հիվանդությունների վիրահատական բուժում,
• ստերեոտակտիկ վիրահատություններ,
• գանգոսկրի դեֆեկտների պլաստիկ վիրահատություններ,
• ախտորոշիչ գոտկային պունկցիաներ,
• գլխի փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում,
• ամբուլատոր միջամտություններ տեղային ցավազրկմամբ:

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում