Գլխավոր
Մեր մասին
Բուժքույրական խորհուրդ

Բուժքույրական խորհուրդ

«Արաբկիր» ԲՀ-ի բուժքույրական խորհուրդը ստեղծվել է 2006թ.` «Արաբկիրի» և շվեյցարական «Սեմռա պլյուս» հիմնադրամի նախաձեռնությամբ` բուժքույրական խնամքի որակի բարձրացման և բուժքրոջ ինքնավար դերի ամրապնդման համար:

Խորհրդի նպատակներն են՝


   • ստեղծել մշտապես գործող բուժքույրական դպրոց՝ ուղղված հետդիպլոմային շարունակական մասնագիտական զարգացմանը,
   • դասընթացների միջոցով կրթել և աշխատանքի վերաբերյալ միջազգային նորարարական մոտեցումները փոխանցել
      համալիրում աշխատող և փորձաշրջան անցնող բուժքույրերին,
   • ուսումնասիրել համալիրում առկա կարիքներն ու առաջարկել դրանց բարելավման տարբերակներ,
   • իրականացնել բուժքույրական խնամքին առնչվող նոր ծրագրեր` բարձրացնելով սպասարկման որակը:


 Բուժքույրական խորհուրդը մշտական համագործակցության մեջ է շվեյցարացի գործընկերների հետ: Կանոնադրությամբ խորհրդին իրավունք է վերապահվում քննարկել միջին և կրտսեր բուժաշատողների միջև ծագած անհամաձայնությունները, մտածել խնդիրների լուծման տարբերակներ, քննարկել դրանք և քվեարկությամբ ընտրված տարբերակը ներկայացնել տնօրենությանը: Խորհուրդը կարող է գործուն մասնակցություն ունենալ նաև աշխատանքային ուղեցույցներ կազմելու գործընթացին:


Խորհուրդն ունի նախագահ և 7 անդամ, որոնք ընտրվում են` ըստ կանոնադրության:

Խորհրդի նախագահն է Ամալյա Մարտիրոսյանը:

Անդամներն են Անահիտ Ասատրյանը, Հասմիկ Հայրապետյանը, Վարդանուշ Ավետիսյանը, Աննա Շեգունցը, Անահիտ Պողոսյանը, Գայանե Մարգարյանը: