Գլխավոր
Նորություններ
Գլխուղեղի կիստայի դրենավորում

Գլխուղեղի կիստայի դրենավորում

Ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ հերթական նյարդավիրաբուժական վիրահատությունն է իրականացվել «Արաբկիր» բժշկական համալիրում: Այս համակարգը թույլ է տալիս անել միջամտություններ, որոնք մինչ այդ անհանար էին համարվում:


News.am-ի պատրաստած տեսանյութը 35-ամյա պացիենտի գլխուղեղի կիստայի դրենավորման մասին է` ստերեոտակտիկ համակարգի միջոցով: Այն կիրառվում է նաև Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի վիրահատական բուժման, ինչպես նաև գլխուղեղի ուռուցքների աբլյացիայի, ռադիովիրաբուժության և բիոպսիայի ժամանակ։

Մանրամասները ներկայացնում են նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանն ու նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը:

 

«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում է հերթական վիրահատությունը ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ։ Կատարում են 35–ամյա տղամարդու գլխուղեղի կիստայի դրենավորում։ Կիստայից բացի տղամարդն ունի նաև գլխուղեղի մեծ ուռուցք, բայց պացիենտին անհանգստություն պատճառողը ոչ թե այդ ուռուցքն է, այլ կիստան. բացատրում է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։
 

«Պացիենտը Մի քանի տարի առաջ ունեցել է գանգատներ, հետազոտվել է, գլխուղեղի ՄՌՏ է արվել, հայտնաբերվել է գլխուղեղի խորանիստ հատվածների մեծ չափսերի ուռուցք, որը ներաճած էր կարևոր նյարդանոթային համակարգի մեջ, ոչ վիրահատական դեպք էր, և կատարվել է ճառագայթային բուժում։

Ուռուցքը գտնվում է ուղեղի ցողունին հարող հատվածում, որտեղ կա բավականին խիտ անոթային նյարդային համակարգ», – ասում է Սևակ Բադալյանը, նշելով, որ այդ ուռուցքի անգամ մասնակի վիրահատությունը կարող էր բերել լուրջ նյարդաբանական դեֆիցիտի։
 

«Ուռուցքի չափերը ստաբիլ են ճառագայթումից հետո, սակայն հարակից առկա է կիստա, որը, դինամիկ հետազոտությամբ, չափերով մեծանում է և առաջացնում է նյարդաբանական դեֆիցիտի խորացում։ Այդ պատճառով որոշեցինք կատարել կիստայի դրենավորում՝ հեղուկի հեռացում, որպեսզի հիվանդի մոտ պահպանվի նյարդաբանական կայուն վիճակ», – ասաում է նա։  
 

Նախքան վիրահատությունը հիվանդն անցնում է  MRT հետազոտություն, իսկ վիրահատությունից անմիջապես առաջ կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա։ Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով այդ երկու հետազոտությունները համադրվում  են՝ վիրահատությունը ճշգրիտ կատարելու համար։
 

«Որոշվում է վիրահատական մուտքը և թիրախը, ինչպես նաև խորությունը տեղադրման խողովակի և կատարվում է դրենավորում կիստայի խոռոչի, և միացում մաշկի տակ գտնվող հատուկ ռեզերվուարին։

Վիրահատությունը կատարվում է ստերեոտակտիկ համակարգի կիրառմաբ, որը ապահովում է բավականին բարձր ճշգրտություն․միկրո-միլիմետրերի ճշգրտությամբ հնարավոր է հասնել համապատասխան թիրախին», – պարզաբանում է Սևակ Բադալյանը։
 

«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը նշում է. ստերեոտակտիկ համակարգը թույլ է տալիս նյարդավիրաբուժությունում իրականացնել այնպիսի միջամտություններ, որոնք  մինչև այսօր անհասանելի էին։ Այն կիրառվում է Պարկինսոնի հիվանդության և էպիլեպսիայի վիրահատական բուժման, ինչպես նաև գլխուղեղի ուռուցքների աբլյացիայի, ռադիովիրաբուժության  և բիոպսիայի ժամանակ։
 

«Ստերեոտակտիկ բիոպսիան  մինիմալ ինվազիվ միջամտություն է․հիվանդի գլխին ամրացվում է ստերեոտակտիկ շրջանակը, որից հետո համակարգչային տեխնոլոգիայի օգնությամբ մենք հստակ պարզում ենք այն ուղղությունը և այն հատվածը, որտեղից մենք պետք է կատարենք այդ ասեղային բիոպսիան, և պարզապես մոտ մեկ սանտիմետրանոց կտրվածք է արվում գանգի վրա և կտրվածքից մենք մաքսիմալ ճշգրտությամբ կարողանում ենք ներթափանցել գլխուղեղի անգամ ամենախորանիստ ուռուցքի մեջ և առանց որևիցե շրջակա հյուսվածք վնասելու և մինիմալի հասցնելով բոլոր վիրահատական ռիսկերը կարողանում ենք կատարել բիոպսիա», – ասում է նա։
 

Բժիշկը հավելում է. բիոպսիան  որպես կանոն իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ հիվանդը գտնվում է արթուն վիճակում։ Այս միջամտությունից մի քանի ժամ անց, հիվանդը կարող է վերադառնալ իր բնականոն կյանքին։
 

«Կա ձևավորված թյուր կարծիք, որ գլխուղեղի ուռուցքներին պետք չէ բիոպսիա, այլ պարզապես պետք է հեռացնել, բայց կան գլխուղեղի որոշակի  ուռուցքներ, օրինակ՝ կենտրոնական նյարդային համակարգի լիմֆոմա, որոնց դեպքում վիրաբուժական  միջամտությունը բուժման պլանի մեջ ներառված չէ, և այստեղ պարզապես անհրաժեշտ է կատարել ստերեոտակտիկ բիոպսիա կամ այլ բիոպսիա, որից հետո հիվանդը կստանա ճառագայթային և քիմիաթերապիա», – ասում է Նիկո Արզումանյանը։
 

Բիոպսիայից հետո ստացված նմուշն ուղարկվում է հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտության, որոշվում է ուռուցքի տեսակը, ըստ այդմ էլ՝ հետագա բուժման մարտավարությունը, եթե ուռուցքը ենթակա է վիրահատության, ապա նաև վիրահատության ծավալը։
 

Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ հնարավոր է իրականացնել նաև տեղային քիմիաթերապիա, ասում է բժիշկը.

Նիկո Արզումանյանը նշում է. «Արաբկիր» բժշկական համալիրը անընդհատ զարգացնում է նյարդավիրաբուժական ծառայությունները, ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ։ Վերջին նման նորամուծությունը, որը ևս իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ՝ ստերեոէլեկտրոէնցեֆալոգրաֆիան է։ Ուղեղի խորանիստ հյուսվածքներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է ուղեղի ոչ նորմալ էպիլեպտոգեն ակտիվությունը։ Այս հետազոտությունը շատ կարևոր է էպիլեպսիայի բուժման համար։

Վերջին նորություններ
Այսօր բուժքույրերի միջազգային օրն է
12 մայիս
Բուժքույրերի մասնագիտական աշխատանքը առողջապահության կարևորագույն հենասյուներից է։ Շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, մասնագիտական հաջողություններ և աշխատանքային խաղաղ օրեր։ Շնորհակալություն ձեր կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգում գրանցված տվյալները
11 մայիս
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել համակարգում գրանցված տվյալները։ Կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխայի ինսուլինի դոզան փոխելու։ Ծնողներին հուզող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Դեռահասների ճարպակալում․ ե՞րբ է պետք անհանգստանալ
07 մայիս
«Եղիր առողջ» նախագծի հյուրն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայության համակարգող, մանկաբույժ Մարինա Մելքումովան։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է այսօր...
15 ապրիլ
​Շնորհավորում ենք ​«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր-ախտորոշիչ ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Ձեր աշխատանքն անգնահատելի է։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ