Մանկական ռադիոլոգիա. սիմպոզիումի հավաստագրեր
06 սեպտեմբեր 2023

ՈՒշադրություն, հարգելի գործընկերներ,
 

եթե դուք դեռեւս չեք ստացել Ավստրիայի Գրացի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Սորանտինի մասնակցությամբ անցկացված մանկական ռադիոլոգիային նվիրված կրեդիտավորված սիմպոզիումի հավաստագրերը, խնդրում ենք զանգահարեք «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշման ծառայություն` 010 23 30 30 հեռախոսահամարով եւ ներկայացեք` նշելով սիմպոզիումին Ձեր մասնակցության մասին: Մեր աշխատակիցները կճշտեն հավաստագրի առկայությունն ու կհրավիրեն Ձեզ` ստանալու այն:
 

Հիշեցնենք, որ սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Ճառագայթային ախտորոշման ծառայությունը, Երիտասարդ բժիշկների եւ ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն եւ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան` Open Medical Institute-ի սատելիտային սիմպոզիումների ծրագրի շրջանակում:


Առողջապահության նախարարությունը կրեդիտավորել է սիմպոզիումը` 2 գործնական եւ 8 տեսական միավորներով:

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
ԷԷԳ. դասընթաց միջին բուժաշխատողների համար
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայությունը, «Բուժքույրերի եւ թերապիստների գերազանցության կենտրոն» հիմնադրամն ու Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտն անց են կացրել ԷԷԳ տեխնիկների մասնագիտական դասընթաց` միջին բուժաշխատողների համար: Դասախոսություններով հանդես են եկել հրավիրյալ մասնագետներ արտերկրից, մասնավորապես, նյարդաբանության դոցենտ, Յելի համապարփակ էպիլեպսիայի կենտրոնի տնօրեն Ալին Հերլոփյանը (ԱՄՆ), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կեքի հիվանդանոցի էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տեխնիկ Գառնիկ Աբաջյանը (ԱՄՆ), նյարդաբանության դոցենտ, Կալիֆորնիայի Իրվայն համալսարանի էպիլեպիայի եւ կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար, ներվիրահատական նեյրոմոնիտորինգի ծրագրի եւ նյարդաբանության օրդինատուրայի ղեկավար Լիլիթ Մնացականյանը (ԱՄՆ) եւ նյարդաբանության դոցենտ, Վեյն Կորնել քոլեջի կլինիկական նյարդաբանության բաժնի աշխատակից Գայանե Մելիքյանը (Քաթար): Դասընթացը բացել եւ ամփոփել են «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, ԱՆ ԱԱԻ նյարդաբանության դեցենտ Բիայնա Սուխուդյանն ու ԱՆ ԱԱԻ գիտության գծով փոխտնօրեն, նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը: Եռօրյա դասընթաց տեսական եւ գործնական փուլերին մասնակցել են էլեկտրաէնցեֆաոգրաֆիայի տեխնիկներ եւ միջին բուժաշխատողներ Հայաստանի մի շարք կլինիկաներից: Նրանք կստանան ՇՄԶ 9 տեսական եւ 1 գործնական կրեդիտ:
Մանկաբուժական կոնֆերանս
Մեկնարկել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ ջանքերով կազմակերպված Մանկաբուժության կոնֆերանսը: Համաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել են պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը, Հայկական ակնաբուժական նախածի ղեկավար Նունե Եղիազարյանը, Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը եւ Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր Եյալ Բեն-Այզեկը: «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները ակտիվորեն մասնակցում են համաժողովին` ինչպես որպես խոսնակներ եւ ունկնդիրներ, այնպես էլ` գիտական կոմիտեի անդամներ: Մանկաբուժական համաժողովի այս տարվա թիրախային լսարանում են մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, երեխաների եւ դեռահասների հոգեբույժները, վերականգնողաբանները, զարգացման մանկաբույժները, կլինիկական հոգեբանները, մանկական ինֆեկցիոնիստները, մանկական երիկամաբանները, մանկական ալերգոլոգներն ու իմունոլոգները, մանկական թոքաբանները:
Մանկաբուժական համաժողով
Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-20-ին, ժամը 13։00-19։00-ին տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ ջանքերով կազմակերպված Մանկաբուժական կոնֆերանսը։   Ավանդույթ դարձած գիտաժողովը նվիրված է մանկաբուժության արդիական հարցերին, մանկական հիվանդությունների կանխարգելման, բուժման և վարման նորագույն մոտեցումներին: Կոնֆերանսին դասախոսություններով և զեկուցումներով հանդես կգան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի և ՀՀ ճանաչված մանկական բժիշկ-մասնագետները, նախատեսվում է հետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացում, ինչպես նաև երեխայի զարգացման խնդիրների վերաբերյալ քննարկումներ:   Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ ԱՆ կողմից, մասնակիցները 10 ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան։   Համաժողովն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երևան հյուրանոցում) և առցանց (Zoom հարթակում): Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:   Գրանցման համար այցելեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/.../WN_mj7jERWySKOqYE_hy6htcA... Ծրագիրը հասանելի է learnwithopen․org հարթակում՝ https://learnwithopen.org/.../aecp-chla-22nd.../ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected] :