Գլխավոր
Նորություններ
Ստեղծվել է մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժինը մանկական բժիշկների Հայկական ասոցիացիայի կազմում

Ստեղծվել է մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժինը մանկական բժիշկների Հայկական ասոցիացիայի կազմում


2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի ներքո ստեղծվել է մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ստորաբաժինը, որը միավորում է հանրապետության մանկական գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և լյարդաբան 17 մասնագետների:
 
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար, պրոֆեսոր Գայանե Ամարյանը, ով նախաձեռնել է ստորաբաժնի ստեղծումը, նշեց նրա հիմնական նպատակները. միավորել ոլորտի մասնագետներին գաստրոէնտերոլոգիական աշխատանքների և երեխաների խնամքի որակը բարելավելու համար, մշակել կլինիկական, հետազոտական և կրթական ծրագրեր, ակտիվացնել համագործակցությունը միջազգային գաստրոէնտերոլոգիական միությունների հետ (ESPGHAN, NASPGHAN, UEG այլ), ամրապնդել կապը Հայաստանի մեծահասակ գաստրոէնտերոլոգների ասոցիացիայի հետ:

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայությունը տարիներ շարունակ ակտիվորեն համագործակցում է ESPGHAN-ի հետ՝ մասնակցում ամենամյա միջազգային գիտաժողովների, աջակցում նրա գործընթացների անցկացմանը Հայաստանում, իրականացնում կրթական ծրագրեր, մասնավորապես 2007թ., 2017 թ. կազմակերպել ESPGHAN-ի ամառային դպրոցներ (ESPGHAN Eastern Summer School) Երևանում։ 

 ԳԷ ծառայությունը 15 տարի համագործակցում է նաև ESPGHAN-ի երկարամյա անդամ, Ցյուրիխի մանկական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և Սնուցաբանության Հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Քրիստիան Բրեգերի հետ, որը ակտիվ աջակցում է կենտրոնում գաստրոէնտերոլոգիայի բնագավառում կլինիկական պրակտիկայի և բժշկական կրթությանը։

Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի ԳԷ ծառայության դիսպանսերը ներկայումս իրականացնում է 500-ից ավելի քրոնիկ գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական տարբեր հիվանդություններով երեխաների հսկողությունը մինչև 18 տարեկան, ինչից հետո նրանք կարիք ունեն շարունակելու հսկողությունը մեծահասակ մասնագետների կողմից բարդությունների կանխարգելման և կյանքի որակը բարելավելու համար: Այդ անցման շրջանի պատշաճ կազմակերպումը և իրագործումը առողջապահական լուրջ մարտահրավեր է, որին կարևոր է միացյալ ընդգրկվեն թե՜ մանկական և թե՜ մեծահասակ գաստրոնէտերոլոգ մասնագետները: 

ESPGHAN-ի կողմից, 2025թ. հոկտեմբեր ամսից սկսած, «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» («Health Care Transition») արշավը, որի մեջ ընդգրկված է նաև «Արաբկիր» ԲՀ – ԵԴԱԻ ԳԷ ծառայությունը, վերաբերվում են հենց այդ գործընթացին:
 Արշավի կարգախոսն է « Անցման գործընթացը սովորական փոխադրում չէ ...»: Աշխատանքները ընթացքի մեջ են. 2025թ. նոյեմբեր ամսին իրականացվել է առաջին փուլը` ESPGHAN-ի նախապատրաստված անհրաժեշտ նյութերը համալրվել և թարգմանվել են հայերենով:
 
Շարունակելով արշավի երկրոդ փուլը` 2025թ. դեկտեմբերին «Արաբկիր» ԲՀ-ում ԳԷ ստորաբաժանման և Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպվեց մանկական չորս և մեծահասակների երրորդային մակարդակի բԺշկական հինգ կենտրոնների գաստրոէնտերոլոգ մասնագետների առաջին հանդիպումը: Արշավի հիմնական դրույթներին ծանոթանալու համար բժիշկներին ներկայացվեցին ESPGHAN-ի թարգմանված նյութերը, քննարկվեցին Հայաստանում դրանց տեղայնացման հարցերը, առկա դժվարությունները: 

Ամփոփելով միջոցառումը` «Արաբկիր» ԲՀ գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Ամարյանն ակնկալեց բժիշկների գործուն մասնակցությունը և աջակցությունը ESPGHAN-ի տրամադրած ռեսուրսները հանրապետությունում հետևողական տարածելու համար և հույս հայտնեց, որ Հայաստանում աստիճանաբար կզարգացնենք ESPGHAN–ի կողմից նախաձեռնված «Բժշկական օգնության նոր տեսակի անցման» («Health Care Transition») գործընթացը
Վերջին նորություններ
Այսօր բուժքույրերի միջազգային օրն է
12 մայիս
Բուժքույրերի մասնագիտական աշխատանքը առողջապահության կարևորագույն հենասյուներից է։ Շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, մասնագիտական հաջողություններ և աշխատանքային խաղաղ օրեր։ Շնորհակալություն ձեր կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգում գրանցված տվյալները
11 մայիս
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել համակարգում գրանցված տվյալները։ Կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխայի ինսուլինի դոզան փոխելու։ Ծնողներին հուզող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Դեռահասների ճարպակալում․ ե՞րբ է պետք անհանգստանալ
07 մայիս
«Եղիր առողջ» նախագծի հյուրն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայության համակարգող, մանկաբույժ Մարինա Մելքումովան։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Լաբորատոր ախտորոշման մասնագետի միջազգային օրն է այսօր...
15 ապրիլ
​Շնորհավորում ենք ​«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր-ախտորոշիչ ծառայության բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Ձեր աշխատանքն անգնահատելի է։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ