Նեֆրոլոգիական բաժանմունք

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նեֆրոլոգիական բաժանմունքն առաջարկում է համապարփակ ախտորոշիչ և բուժական ծառայություններ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար, որոնք ունեն երիկամային խնդիրներ։ «Արաբկիր» ԲՀ-ի մանկական նեֆրոլոգիական բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է երիկամի բիոպսիա և արդյունքների պատշաճ գնահատում։ Հիմնական նեֆրոլոգիական ծրագիրը մատուցում է մասնագիտացված ծառայություններ երիկամային հիվանդություններով բազմաթիվ մարդկանց։ 

Կիսվել Facebook-ում