ԱՀԿ ձեռնարկ. երեխաների և դեռահասների առաջնային բուժօգնություն
24 մարտ 2022

Հարգելի բժիշկներ, այս հղումով կարող եք անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրատարակած մանկաբուժական ուղեցույցների վերջին մեծ ձեռնարկի էջ: 

https://www.euro.who.int/en/publications/abstracts/pocket-book-of-primary-health-care-for-children-and-adolescents-guidelines-for-health-promotion,-disease-prevention-and-management-from-the-newborn-period-to-adolescence-2022 

Ձեռնարկը ներառում է 0-18 տարեկան երեխաների շրջանում առավել տարածված հիվանդությունների վարումը, նորածնային խնամքը, վաղ մանկական զարգացման և սնուցման հարցերը, դեռահասների առողջությունը, հոգեկան առողջության հարցերը:

Ձեռնարկի մշակման աշխատանքներին որպես համախմբագիր մասնակցել է մեր գործընկեր, «Արաբկիր» բժշկական համալիրի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ստորաբաժանման ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկաբուժական գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը: 

Կիսվել Facebook-ում
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում: Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy