Մեծահասակների նյարդաբանական ծառայություն
«Արաբկիր» բժշկական համալիրում գործում է նյարդաբանական ամբուլատոր ծառայություն մեծահասակների համար։

Նյարդաբանին կարող են դիմել հետևյալ գանգատների և ախտորոշումների դեպքում․
  • գլխացավեր,
  • դիմային ցավեր,
  • ողնաշարի ցավեր,
  • թուլություն և թմրածություն վերջույթներում,
  • քայլվածքի և հավասարակշռության խանգարում,
  • գլխապտույտներ,
  • գիտակցության կորստի նոպաներ,
  • էպիլեպսիա,
  • հիշողության խանգարումներ,
  • շարժողական խանգարումներ (Պարկինսոնի հիվանդություն, դող, դիստոնիա),
  • քնի խանգարումներ,
  • գլխուղեղի կաթված (կանխարգելում եւ կաթված տարած պացիենտների վերահսկողություն)։
Նյարդաբանական ծառայությունը մեր պացիենտներին առաջարկում է որակյալ բժշկական օգնություն՝ հիմնված միջազգայնորեն ընդունված գործելակարգերի վրա։

Ծառայությունը սպասարկում է նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող մանկական էպիլեպտոլոգիական դիսպանսերի պացիենտներին, որոնց 18 տարեկանը լրացել է: Նրանք կարող են շարունակել հիվանդության վերահսկոությունը մեծահասակների նյարդաբանի մոտ:  

Լուսինե Վարդանյանը նյարդաբան է, կլինիկական նեյրոֆիզիոլոգ, վարում է էպիլեպսիա ախտորոշմամբ չափահաս պացիենտներին, մեկնաբանում է ԷԷԳ հետազոտությունները։

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Կիսվել Facebook-ում