Ախտաբանաանատոմիական ծառայություն
Ախտաբանաանատոմիական ծառայություն

 

Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնը (ՀՄՊԿ) «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կառուցվածքային նեղ մասնագիտական միավոր է: ՀՄՊԿ-ում կատարվում է ՀՀ մանկական պաթանատոմիական ծառայության զգալի մասը` սպասարկելով ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բուժհիմնարկները: ՀՄՊԿ-ն նաև մանկական պաթանատոմների վերապատրաստման ուսումնական բազա է: 

Կենտրոնում գործում է դիահերձարան, որտեղ կատարվում են դիահերձումներ և հերձված նյութի ձևաբանական հետազոտություններ` հյուսվածքաբանական, իմունոհիստոքիմիական և բջջաբանական լաբորատորիաներում: Կատարվում է նաև վիրահատական նյութի հյուսվածքի շտապ (cito) հետազոտություն: 

Բաժանմունքին կից գործում է սգո ծառայություն` սգո սրահով

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Կիսվել Facebook-ում