Ռենտգեն հետազոտություն
Ռենտգեն հետազոտություն

 

Ռենտգեն ծառայությունում իրականացվում են

  • կրծքավանդակի օրգանների,
  • վերին և ստորին վերջույթների (ոսկրեր, հոդեր),
  • կոնքի,
  • ողնաշարի,
  • գանգի,
  • քիթըմպանի,
  • քթի հարակից խոռոչների

ստանդարտ ռենտգենաբանական հետազոտություններ,

 

մինչև 18 տարեկան երեխաների

  • ստամոքսաղիքային ուղու կոնտրաստ հետազոտություն. (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների դինամիկ հետազոտություն, իրիգոսկոպիա, իրիգոգրաֆիա, կոլոստոգրաֆիա, ֆիստուլոգրաֆիա):

 

Բոլոր տարիքային խմբերի պացիենտների համար իրականացվում են միզային համակարգի կոնտրաստ հետազոտություններ՝

  • միկցիոն ցիստոուրետրոգրաֆիա,
  • ռետրոգրադ ուրետրոցիստոգրաֆիա,
  • էպիցիստոուրետրոգրաֆիա,
  • ցիստոգրաֆիա` միզապարկի աղիքային ֆրագմենտով աուգմենտացիայից հետո,
  • անտեգրադ պիելոգրաֆիա (նեֆրոստոգրաֆիա),
  • ռետրոգրադ պիելոգրաֆիա (ընդհանուր անզգայացմամբ՝ ուրոլոգների հետ համատեղ),
  • ներերակային էքսկրետոր ուրոգրաֆիա:

 

Ծառայությունը հագեցած է Siemens ընկերության ռենտգեն սարքով՝ թվային հավելվածով, ինչպես նաև Toshiba ընկերության համակարգչային շերտագրության սարքով: