Ծնողների իրազեկում և ուսուցում

 

Կլինիկական վերականգնողական բաժանմունքի մասնագետները մշակել են հատուկ ձեռնարկներ և ուղեցույցներ` ուղղված ծնողների իրազեկմանն ու ուսուցմանը: Վերականգնողական բուժման կուրսի 30 պարապմունից վերջին հինգը նախատեսված է ծնողների համար: Մասնագետները ծնողներին սովորեցնում են երեխայի հետ աշխատանքի հիմնական սկզբունքերն ու հմտությունները, տալիս հանձնարարություններ` կարևորելով շարունակական աշխատանքի անհրաժեշտությունը` ստացված արդյունքները պահպանելու համար: