Դիսպանսեր

“Արաբկիր “ ԲՀ-ԵԴԱԻ էնդոկրինոլոգիական դիսպանսերում խորհրդատվություն և բուժում են ստանում  բնածին հիպոթիրեոզ և շաքարային դիաբետ ախտորոշումով 186 երեխաներ և դեռահասներ:

2005թ-ից Արաբկիր ԲՀ-ի նախաձեռնությամբ,  Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի և ՀՀ Առողջապահության նախարարության ջանքերով Հայաստանում իրականացվում է նեոնատալ սկրինինգ, որի միջոցով վաղ ախտորոշվում է բնածին հիպոթիրեոզը: Դա թույլ է տալիս խուսափել մտավոր և ֆիզիկական հապաղումներից, որոնք բնածին հիպոթիրեոզի հիմնական բարդություններն են: Այս խնդրով հայտնաբերված երեխաները նույնպես էնդոկրինոլոգիական դիսպանսեր հսկողության շրջանակում տարեկան 4 անգամ ստանում են մասնագետի խորհրդատվություն և հետազոտվում` կրկին ԱՆ-ից ստացվող պետական պատվերի շրջանակներում, իսկ բուժման համար անհրաժեշտ դեղը տրվում է տեղամասային պոլիկլինիկաներից` դիսպանսեր կաբինետի բժշկի հատկացրած գրավոր փաստաթղթի հիման վրա: 

 

Շաքարային դիաբետով երեխաների համար նախատեսված է էնդոկրինոլոգի խորհրդատվություն` ամսական մեկ անգամ, և բոլոր անհրաժեշտ հետազոտությունները` տարին 2 անգամ, Առողջապահության նախարարությունից հատկացվող պետական պատվերի շրջանակներում: Դիաբետ ունեցող երեխաներին դիսպանսեր կամբինետում անվճար հատկացվում է ինսուլին: 
Շաքարային դիաբետով պացիենտները անցնում են դիաբետի ուսուցման դպրոց, որի միջոցով ստանում են բոլոր անհրաժեշտ գիտելիքները` իրենց հիվանդության վերաբերյալ: