Հեռախոս
010 23 80 89 (1209)
Աբրահամյան Դավիթ Օնիկի
ԾՆՆԴՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ` 17.05.1979թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2004-2007թթ.` Գիտական հայցորդություն, ԵՊԲՀ և Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության կենտրոն, բգթ.
2002-2005թթ.` ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա, Պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոն, Պլաստիկ, վերականգնողական միկրովիրաբույժ
1996-2002թթ.` ԵՊԲՀ, բուժական ֆակուլտետ, բժիշկ (կարմիր դիպլոմ)
1988-1992թթ.` Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ 
2020թ.  
Պլաստիկ վերակառուցողական վիրաբուժության ամբիոն, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, դոցենտ
2015թ-ից ՔլինՉոյս ՍՊԸ պայմանագրային հետազոտական կազմակերպություն, գործադիր տնօրեն
2009թ-ից «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Վնասվածքաբանության-օրթոպեդիայի բաժանմունք, ձեռքի պլաստիկ վիրաբույժ
2015-2017թթ. Նախագիծ «Միտոքոնդրիալ հիվանդությունների մոլեկուլային հենքը», ՀՀ ԳԱԱ Բժշկական գենետիկայի կենտրոն, վիրաբույժ-խորհրդատու
2008-2015թթ. Գիտահետազոտական բաժին, Տոնուս-Լես ՍՊԸ, պրոդակտ-մենեջեր
2006-2008թթ. Ռազմաբժշկական ծառայություն, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, բուժծառայության լեյտենանտ
2004-2005թթ.  Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոն, ավագ լաբորանտ 
2000-2002թթ.
Երևան քաղաքի թիվ 4 կլինիկական ծննդատուն, անեսթեզիստ

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2021թ-ից 
 Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդես, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, գլխավոր համախմբագիր
2018-2019թթ` Կլինիկական հետազոտության վարում «Ցանցաթելի արդյունավետությունն ու անվտանգությունն օրթոպեդիկ հիվանդների մոտ», գլխավոր հետազոտող՝ բ.գ.թ. Կ. Քոլոյան
2017-2018թթ`  Մանկական օրթոպեդիայի ուղեցույցների մշակում (կլինիկական ուղեցույցներ)
2009-2013թթ`«Hand Clinic» սեմինարներ Ձեռքի վիրաբուժությանը նվիրված սեմինարներ Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից հրավիրված մասնագետների հետ
2009թթ` ՀՀ-ից Ձեռքի ֆունկցիոնալության միջազգային դասակարգման (ICF) կոնսենսուսային փորձագիտական խումբ, Նոթվիլ, Շվեյցարիա, (ԱՀԿ պատվիրակ) 
2005, 2017 Վերին վերջույթի անկարողությունների գնահատման DASH և ցրտի անտանելության CISS հարցաշարերի հայերեն և ռուսերեն տարբերակների միջմշակութային հարմարեցում,  (Կյանքի որակի գնահատման հարցաշարեր) 
2004-2007թթ` Թեկնածուական ատենախոսություն «Իմունոմոդուլյատորների նյարդապաշտպան ազդեցությունը ծայրամասային նյարդերի լրիվ հատման պայմաններում», ԵՊԲՀ: Գիտ. ղեկավար՝ պրոֆ. Ջ.Սարգսյան
2002թ-ից` Ակտիվ մասնակցություն տեղական և միջազգային գիտա-ժողովներին՝ ՀՀ, ԱՄՆ, Բելգիա, Շվեյցարիա, ՌԴ, Ֆրանսիա (Բանավոր և պոստերային զեկույցներ)  
2000թ-ից` Ավելի քան 80 տպագրված աշխատանք՝ ներառյալ գրքի 1 գլուխ, PubMed-ում մեջբերվող հոդվածներ և ՀՀ ԱՆ կողմից երաշխավորված ձեռնարկներ (Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն հոդվածներ)  

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
2018թ` «Էլեկտրոնային առողջապահության ծրագրից օգտվելու հմտու-թյուններ» դասընթաց 1-ին կարգի մասնագետների համար, Արմեդ, Հայաստանի ամերիկյան համալսարան, ՀՀ ԱՆ
2011թ`  Ներվիրահատական նեյրոմոնիտորինգ Բեռնի Սալեմ Հիրսլանդեն հիվանդանոց, Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց, Ցյուրիխի Շուլթես կլինիկ, Շվեյցարիա
2006թ` Ֆրանսիայի ձեռքի վիրաբուժության ասոցիացիայի կրթաթոշակ Լիոնի Կլինիկ դյու պարկ, Դեբրուս և Էդուար Էրիո հիվանդանոցներ, Փարիզի Բիշա հիվանդանոց, Նանսիի Ձեռքի վիրաբուժության կենտրոն, Ֆրանսիա, ձեռքի վիրաբուժություն
2005-2006թթ`  Շարկոյի կրթաթոշակ Լիոնի Կլոդ Բերնար համալսարան, Լիոնի Էդուար Էրիո հիվանդանոց, Բրոնի Ճանաչողական նյարդագիտության կենտրոն, Ֆրանսիա, ձեռքի փոխպատվաստում
2002թ`  Լիոնի Կլինիկ դյու պարկ հիվանդանոց, Գրենոբլի Ձեռքի վերականգնողական կենտրոն,  Ֆրանսիա, ձեռքի թերապիա և օրթեզավորում


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2022թ-ից Հայ բժշկագիրների ասոցացիայի հիմնադիր նախագահ
2013թ-ից ՀՀ ԱՆ «Բազկահյուսակի ծննդաբերական կաթվածի սքրինինգի ծրագրի» կլինիկական համակարգող
2013թ-ից Վիքիպեդիայում ձեռքի վիրաբուժության, բժշկության մասին հայերեն, ռուսերեն հոդվածների ստեղծում և մշակում 

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Ձեռքի վիրաբուժություն և թերապիա
  • Նյարդերի վերականգնում
  • Կլինիկական ելքերի գնահատում
  • Նեյրոմոնիտորինգ 
  • Բժշկագրություն 
  • Թարգմանություն 
  • Առաջնորդություն
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Microsoft Office, Adope Photoshop, Endnote, Corel Draw, Movie Maker, SPSS, Distiller (Ուսուցողական զեկույցների, գրքույկների, ձեռնարկների, գրքերի և հոլովակների պատրաստում)

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք զավակ։



Կիսվել Facebook-ում