Սարգսյան Սերգեյ Գերասիմի
Մանկաբույժ, բգթ, դոցենտ
Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար
Ծնվել է 1964 թվականի օգոստոսի 9–ին Երևանում:

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1982–1990թթ ԵՊԲԻ մանկաբուժական ֆակուլտետ (կարմիր դիպլոմ), կլինիկական օրդինատուրա

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1994թ-ից առ այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասընթացներ՝ մանկական հիվանդություններ, դեռահասների առողջություն, միջավայրային բժշկություն, երեխաների սնուցում, երեխաների իրավունքներ, հանրային առողջություն, առողջապահական ծրագրերի կառավարում և այն՝ Հայաստան, Դանիա, Ինդոնեզիա, Բելարուս, Իտալիա, Վրաստան, Իռլանդիա և այլն:
1991թ-ից առ այսօր՝ մանկաբուժական մասնագիտական դասընթացներ․ շնչառական հիվանդություններ, զարգացման մանկաբուժություն, դեռահասային բժշկություն, իմունիզացիա, ալերգոլոգիա, սնուցում և մեթաբոլիզմ, ռևմատոլոգիա, առողջապահության պլանավորում և կառավարում և այլն՝ Հայաստան, Եգիպտոս, ԱՄՆ, Ավստրիա, Ռուսաստան և այլն:
1996թ  Թեկնածուական թեզ՝ «Հայաստանում երեխաների պարբերական հիվանդության համաճարակագիտական հարցերը»

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ
1991թ-ից  առ այսօր Հանրապետական մանկական հիվանդանոցի, ներկայումս «Արաբկիր» ԲՀ՝ հերթապահ մանկաբույժ, մանկաբույժ-խորհրդատու, պարբերական հիվանդության կենտրոնի բժիշկ

ԿՐԹԱԿԱՆ
1990թ-ից առ այսօր՝ ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ, ասիստենտ, դոցենտ

ԳԻՏԱԿԱՆ
1992-2006թթ՝  ԵՊԲՀ «Պարբերական հիվանդությունը երեխաների շրջանում» թեմայի ավագ գիտաշխատող
2013թ-ից առ այսօր՝ ԵՊԲՀ առաջնային նյութի փորձագիտական կոմիտեի անդամ
2007թ-ից առ այսօր Համաեվրոպական «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» հետազոտության գլխավոր համա-հետազոտող:
2016-2022թթ՝ ԵՊԲՀ Մանկաբուժության (ԺԴ 006) Գիտխորհրդի անդամ ։
2015-2023թթ՝ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտխորհրդի անդամ
2007-2019թթ՝ Հայաստանի միջազգային բժշկական կոնգրեսների կազմկոմիտեի անդամ։
Շուրջ 90 հրապարակում, 10 -ը վերջին 5 տարվա մեջ (ընտրվածները՝ տես կից)։

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ
1997թ-ից առ այսօր բանավոր զեկուցումներ (որպես հրավիրյալ զեկուցող) ԱՀԿ համաժողովներին և կոնֆերանսներին ` Հայաստան, Շվեյցարիա, Դանիա, Իտալիա, Իսպանիա և այլն:
2003թ-ից առ այսօր՝ գլխավորապես որպես հրավիրյալ զեկուցող՝ մանկաբուժական, հանրային առողջապահական՝ համաշխարհային, եվրոպական և ազգային կոնգրեսներին և կոնֆերանսներ՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Շվեյցարիա, Չեխիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Արգենտինա և այլն:

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
1994թ-ից այսօր՝ Արաբկիր ԲՀ -ի «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ»- ի ղեկավար (2003- առ այսօր)
2016թ-ից ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ / մանկաբուժական խորհրդատու
1994թ-ից առ՝ այսօր ՀՀ ԱՆ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ ), ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի, այլ կազմակերպությունների ծրագրերի ղեկավար, փորձագետ, ավագ դասավանդող ներառյալ ոլորտներ՝ շնչառական հիվանդություններ, մանկական հիվանդություններ, երեխայի զարգացում և վերականգնում, դեռահասների առողջություն, մանկական պալիատիվ օգնություն, շրջակա միջավայրի առողջություն, հանրային առողջապահություն, առողջապահության կազմակերպում, պլանավորում և ֆինանսավորում, առողջապահության տեղեկատվական համակարգեր և այլն։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
1995թ-ից այսօր՝ ԱՀԿ Կենտրոնակայանի (Շվեյցարիա) և Եվրոպական գրասենյակի (Դանիա) մանկաբուժական մասնագիտական խմբերի անդամ, ոլորտներ՝ երեխաների և դեռահասների առողջության, մանկական հիվանդություններ, ԿՈՎԻԴ – 19 և այլն։
ԱՀԿ, Մանկական և Բնակչության հիմնադրամների՝ ուսումնական, կլինիկական, գիտական, առողջապահական ծրագրերի ղեկավար, փորձագետ, դասավանդող` Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Թուրքմենստան, Ուզբեքստան, Ղազախստան, Մոնղոլիա, Չինաստան և այլն։
2024թ-ից Արաբկիր ԲՀ – Երեխաների և դեռահանսերի առողջության ինստիտուտին շնորհվել է Առողջապահաության համաշխարհային կամզակերպության պաշտոնական համագործակցող կենտրոնի կարգավիճակ

ԱՅԼ
1988-1982թթ՝ Հագուստի լեկալ պատրաստող բանվոր, Կլարա Ցետկինի անվան կարի ֆաբրիկա
Մասնակցություն ասոցիացիաներին
2003թ-ից առ այսօր՝ Մանկական բժիշկների հայկական ասոցիացայի փոխնախագահ
2022թ-ից առ այսօր՝ Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ

ԵՊԲՀ «Ոսկե մեդալ»
ԵՊԲՀ՝ «Լավագուն գիտական աշխատանքի համար»
ՀՀ ԱՆ «Ականավոր աշխատանքի համար»

Համակարգրային հմտություններ

МS office, SPSS և այլն

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն
(մայրենի), անգլերեն (սահուն)

Կիսվել Facebook-ում