Հեռախոս
010 26 47 62
Թովմասյան Իրինա Թոմի
Զարգացման մանկաբույժ
Մանկական զարգացման ծառայության ղեկավար

Կրթություն

1991-1997թթ.   Երեւանի պետական բժշկական համալսարան

1998թ.   Երեւանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր մանկաբուժություն

 

Աշխատանքային գործունեություն

1999թ-ից   «ԱրԲեՍ» առողջության կենտրոն, զարգացման մանկաբույժ, ընդհանուր մանկաբույժ, Երևան, Հայաստան,

2005թ-ից   «Արաբկիր» բժշկական համալիր, նորածնային սկրինինգի կենտրոնի ղեկավար

2008-2019թթ.   Ընդհանուր մանկաբույժի կամավորական աշխատանք Բեթղեհեմի մանկատանը

2016թ.   Միջազգային խորհրդատու, նորածնային սկրինինգի ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ, Բիշկեկ (Ղրղզստան)

2017թ.   Միջազգային խորհրդատու, նորածնային սկրինինգի ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ, Աշխաբադ (Թուրքմենստան)
 

Գիտաժողովներ, դասընթացներ, վերապատրաստումներ

2019թ.   Դիտորդական այց, Երեխաների և դեռահասների հոգեբուժության բաժանմունք, Զյուրիխի համալսարան
2018թ.   Վարքային մանկաբուժություն, Զալցբուրգ, Ավստրիա
2014թ.   Զարգացման մանկաբուժության կոնգրես, Երեխայի զարգացման գերմանական ակադեմիա, Բրիքսեն, Իտալիա
2011թ.   Կլինիկական ուսանող, զարգացման մանկաբուժության բաժանմունք, Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց
2004-2005թթ.   Կլինիկական ուսանող, զարգացման մանկաբուժության (պրոֆ. Ռ. Լարգո) բաժանմունք, Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց
2003-2004թթ.   Կլինիկական ուսանող, Զարգացման մանկաբուժության (պրոֆ. Ռ. Լարգո) բաժանմունք, Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց
2002թ.   Կարճատև վերապատրաստումներ Շվեյցարիայում (Վերականգնողական կենտրոններ, Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց)
2000-2001թթ.   Կլինիկական ուսանող, մանկական հիվանդանոց, Շտուտգարտ, Գերմանիա

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Նորածնային սկրինինգ. ադրենոգենիտալ համախտանիշ
Տարիներ շարունակ` սկսած 2005թ-ից, «Արաբկիր» բժշկական համալիրը փորձարկել, ապա պետության հաստատմանն է ներկայացրել նորածնային սկրինինգի տարբեր ծրագրեր` բնածին հիպոթիրեոզ, լսողություն, ֆենիլկետոնուրիա, կոնքազդրային հոդի դիսպլազիա: Անցած տարվանից այս շարքին ավելացել է նաեւ ադրենոգենիտալ համախտանիշը, որը նույնպես, ինչպես նախորդները, հաջողությամբ ներդրվել է ամբողջ հանրապետության տարածքում: Նպատակը` կյանքի առաջին օրերին, հենց ծննդատանը հետազոտել երեխաներին, վաղ հայտնաբերել խնդիրներն ու կատարել վաղ միջամտություններ` կանխարգելելով այդ խնդիրների բարդություններն ու հաշմանդամությունը: Հանրային հեռուստաընկերության «Լուրերն» անդրադարձել է այս կարեւոր թեմային: #նորածնայինսկրինինգ #ադրենոգենիտալհամախտանիշ #ԱՆ #ԱրաբկիրԲՀԵԴԱԻ  
Ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշ
Բուն TV-ի առողջապահական փոդքաստում զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը ներկայացրել է մանրամասներ ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշի մասին: Լսեք, իմացեք եւ ճանաչեք մեզանում համեմատաբար նոր, բայց աշխարհում բավական հին այս խնդիրը:  
Աուտիզմի մասին
Աուտիզմի օրվա առիթով լսեք մեր զարգացման մանկաբույժներ Իրինա Թովմասյանի եւ Նվարդ Տեր֊Ոսկանյանի խորհուրդները` #OpenFamilyEducation-ի շարքից։