Հեռախոս
010 23 68 83 եւ ներքին՝ 21 15
015 400 300 եւ ներքին՝ 21 15
Շահինյան Տաթևիկ Մուշեղի
Մանկական գաստրոէնտերոլոգ, բգթ
Գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ

Ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 5-ին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2018-2019թթ. Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, Օրդինատուրա «Մանկական գաստրոէնտերոլոգիա»
2015-2016թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Վերին և ստորին էնդոսկոպիա
2009-2010թթ. ԲԱՀ, Ֆաբիոլա թագուհու անվան մանկական հիվանդանոց (Մանկաբուժություն)
2002-2005թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, օրդինատուրա (Մանկաբուժություն)
1996-2002թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, մանկաբուժական ֆակուլտետ (Բժիշկ մանկաբույժի դիպլոմ)


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2017թ.
Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, Մանկաբուժության թիվ 2 ամբիոն, դասախոս
2005թ.  «Արաբկիր» ԲՀ-ԵԱԴԻ մանկական գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիական ծառայության մանկաբույժ, մանկական գաստրոէնտերոլոգ
2017-2024թթ.  «Արաբկիր» ԲՀ-ԵԱԴԻ մանկական գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիական ծառայության «Կլինիկական, էնդոսկոպիկ և մորֆոլոգիական առանձնահատկություններ, հակամանրէային կայունությունը Helicobacter pylori ասոցացված գաստրոդուոդենալ պաթոլոգիայով և ֆունկցիոնալ դիսպեպսիայով տառապող երեխաների շրջանում» գիտական թեզի պաշտպանություն


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2019թ.
UEG week 2019
2019թ. ESPGHAN 52nd Annual Meeting
2017թ. ESPGHAN 50-րդ տարեկան գիտաժողով
2016թ. Salzburg Medical Seminars on Padiatric Gastroenterology and Hepatology/OMI and AAF
2015-2016թթ. Մ.Հերացու անվան ԵՊԲՀ մանսագիտական վերապատրաստում «Գաստրոինտեսինալ էնդոսկոպիա»
2009-2010թթ. Scholarship FosFom/Universite Libre de Bruxelle L'hopital des Enfant Reine Fabiola Fellowship on General Pediatrics
2008թ. Scholarship out of funds of Kanton Zurich Training on Pediatric Gastroenterology Zurch University Children's Hospital
2007թ. Visiting Fellowship of the Royal College of Pediatrics Training on Pediatric Hepatology/ King's College Hospital, the United Kingdom


ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
հայերեն /մայրենի/
ռուսերեն /գերազանց/
անգլերեն /գերազանց/
Ֆրանսերեն /լավ/


 

Կիսվել Facebook-ում
Մեդիա
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia