Էլ-հասցե
[email protected]
Հեռախոս
010 23 20 20
010 23 30 30
015 400 300 /11 42/
Գրիգորյան Մարինե Գագիկի
Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար

Ծննդյան ամսաթիվ

16.04.1988
 

Կրթություն
2004-2010   Երևանի Պետական Բժշկական համալսարան, բժիշկ
2010-2012   Երևանի Պետական Բժշկական համալսարան, ճառագայթաբան
2012-2013   Լյուվենի Կաթոլիկ Համալսարան, Բելգիա, ճառագայթաբան, միջուկային բժշկություն
2014-2015   Շարիտե համալսարանական Կլինիկա, Գերմանիա, ճառագայթաբան, միջուկային բժշկություն
2019   Զյուրիխի մանկական հիվանդանոց, Շվեյցարիա, մանկական ճառագայթաբան


Աշխատանքային գործունեություն
2010-2012    Հերացի համալսարանական կլինիկա, Ռադիոլոգիայի բաժանմունք, օրդինատոր
2012-2013    Լյուվենի համալսարանական կլինիկա, Ռադիոլոգիայի և միջուկային բժշկության բաժանմունք, բժիշկ-ռադիոլոգ, միջուկային բժշկության մասնագետ 
2014-2015    Շարիտե համալսարանական կլինիկա, Ռադիոլոգիայի և միջուկային բժշկության բաժանմունք, բժիշկ- ռադիոլոգ, միջուկային բժշկության մասնագետ
2013-ից   Էրեբունի բժշկական կենտրոն,  բժիշկ-ռադիոլոգ համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
2014-ից   Երևանի պետական բժշկական համալսարան, ճառագայթային ախտորոշման ամբիոն, ասիստենտ
2016-2018    MIBS բժշկական կենտրոն,  բժիշկ-ռադիոլոգ համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
2018-ից   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար
  

Սեմինարներ, վերապատրաստումներ
2012-2013   Լյուվենի  համալսարանական կլինիկա, Բելգիա,Ճառագայթային ախտորոշման և միջուկային բժշկության բաժանմունք, ճառագայթաբանություն, միջուկային բժշկություն 
2012   Սրտի ՄՌՏ-ի 20 ամյակին նվիրված գիտաժողով, Լյուվեն, Բելգիա, ճառագայթաբանություն
2014-2015   Շարիտե համալսարանական Կլինիկա, Գերմանիա, Ճառագայթային ախտորոշման և միջուկային բժշկության բաժանմունք,  Ճառագայթաբանություն Միջուկային բժշկություն 
2019    Զյուրիխի մանկական հիվանդանոց, Շվեյցարիա, մանկական ճառագայթաբանություն
Ռադիոլոգների եվրոպական կոնգրես, բանավոր զեկույցներով, Վիեննա, Ավստրիա    2018
2019, 2020, 2021   Ճառագայթաբանություն, մանկական ճառագայթաբանություն, Միջուկային բժշկություն
2014   Դիագնոստիկա 2014,Մոսկվա, Ռուսաստան, ճառագայթաբանություն, միջուկային բժշկության 
2013    Ականջի հետազոտության 5-րդ գիտաժողով, Լյուվեն, Բելգիա, ճառագայթաբանություն
2016, 2018   Գրաց համալսարանական կլինիկայի  ճառագայթաբանության կուրս, Գրաց, Ավստրիա, ճառագայթաբանություն
2016, 2017   Հիբրիդ ախտորոշում, Վիեննա, Ավստրիա, ճառագայթաբանություն, միջուկային բժշկության
2014   Դիագնոստիկ ախտորոշում 2014, Զալցբուրգ, Վիեննա, ճառագայթաբանություն, միջուկային բժշկության

2012   ԵՊԲՀ-ի 90-ամյակին նվիրված գիտաժողով, ռադիոլոգիա, ճառագայթաբանություն
2014   Ուռուցքների վերահսկում, Հայ օգնության ֆոնդ, ճառագայթաբանություն
2013   Կաթվածի բուժումը 2013ՙ, ԵՊԲՀ Կաթվածի ամառային դպրոց
2013, 2014, 2015   Նյարդաբանության նորությունները, ՀՀԱՆ, Ճառագայթաբանություն, նյարդաբանություն   
2017   Հիբրիդ ախտորոշում, Գրոնինգեն, Նիդերլանդներ, ճառագայթաբանություն, միջուկային բժշկության

2018   Հիբրիդ ախտորոշում, Բելգրադ, Սերբիա, ճառագայթաբանություն, նյարդաբանություն
2016   ՄՌՏ-ն կլինիցիստների համար , ճառագայթաբանություն

 

Անդամակցություն
2013թ-ից   Ռադիոլոգների եվրոպական ասոցացիա    
2016թ-ից   Հիբրիդ ախտորոշման եվրոպական ասոցացիա( ազգային ներկայացուցիչ)    
2016թ-ից   Միջուկային բշժկության ասոցացիա (ազգային ներկայացուցիչ)    
2016թ-ից   Ռադիոլոգների հայկական ասոցացիա    
2019թ-ից   Մանկական ռադիոլոգների եվրոպական ասոցացիա

    

Լեզուների իմացություն
Հայերեն /գերազանց/
Անգլերեն /գերազանց/
Ռուսերեն /գերազանց/

 

Գիտական հոդվածներ 
1. ԿՏ-անգիոգրաֆիայի դերը անևրիզմատիկ բնույթի ՍԱԱ-ի ախտորոշման մեջ, Էրեբունի գիտական ամսագիր 
2. Maturational developmental changes do not need to be reported in paediatric brain MRI, C-08511, 10.26044/ecr2020/C-08511

3. Problems” in paediatric brain MR interpretation, c-00657, 10.26044/ecr2020/C-00657 
4. FDG in pet-ct: review, EPOS, C-0738, 10.1594/ecr2018/C-0738
5. Radiotracers in hybrid imaging. Review EPOS, C-0722, 10.1594/ecr2018/C-0722 

6. Modern diagnostic approaches of pulmonary lesions according to the Fleischner society guidlines EPOS, C-0615, 10.26044/ecr2019/C-0615

7. Systemic approach to the new 8-th edition of the TNM classification for lung cancer,  EPOS, C-0709, 10.1594/ecr2018/C-0709, 

8. The role of CTA in the diagnosis of non-traumatic SAH. Literature review, EPOS, C-0711, 10.1594/ecr2018/C-0711

9. The role of CT-angiography in the diagnosis of aneurysmal SAH, Scientific medical journal Erebouni, 
Issue 1/Yerevan 20158/ISSN 1829-4235

10. The role of CT-angiography in the diagnosis of aneurysmal subarachnoid hemorrhage, Collection of abstracts of 4rd international school of radiology, ISBN 978-5-16-012535-0 

11. The role of CT in the diagnosis of secondary bone lesions in different oncological diseases, Collection of abstracts of 4rd international school of radiology, ISBN 978-5-16-012535-0


 

Կիսվել Facebook-ում
Մեդիա
Ռադիոլոգիայի միջազգային օր
 Այսօր Ռադիոլոգիայի միջազգային օրն է, բժիշկ֊ճառագայթաբանների մասնագիտական տոնը։    Շնորհավորում ենք, մաղթում բժշկության հետազոտական ճյուղի կարևոր այս մասի էլ ավելի բարելավում ու զարգացում։ Օրվա առիթով դիտեք news.am-ի հարցազրույցը Արաբկիր բժշկական համալիրի Ճառագայթային աշտորոշիչ բաժանմունքի ղեկավար Մարինե Գրիգորյանի հետ։
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
Համակարգչային տոմոգրաֆիա
Հարգելի պացիենտներ, ի պատասխան ձեր հարցերի տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա կամ, ինչպես ընդունված է ասել, КТ` բոլոր օրգան-համակարգերի հետազոտության համար, առանց տարիքային սահմանափակումների` եւ մեծերին եւ փոքրերին, ինչպես առանց կոնտրաստի, այնպես էլ կոնտրաստային նյութով, ինչպես առանց անզգայացման, այնպես էլ անզգայացումով` ելնելով ցուցումներից: «Արաբկիր» բժշկական համալիրում համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաեւ ճառագայթային ախտորոշիչ ծառայության այլ գործառույթների մասին կարող եք կարդալ հղումով:
Առողջություն եւ գեղեցկություն. համակարգչային տոմոգրաֆիա
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է, մեզ մոտ նաեւ` Մայրության եւ գեղեցկության տոնը: Եվ քանի որ առողջության պահպանման եւ հիվանդությունների բուժման կարեւորագույն օղակներից մեկն ախտորոշումն է, առաջարկում ենք դիտել «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանի մասնակցությամբ «Առողջություն եւ գեղեցկություն» հաղորդաշարի թողարկումը` ճառագայթային ախտորոշման մասին:   Պահպանեք Ձեր ամենաթանկ ունեցվածքը` առողջությունը` կանխարգելելով եւ վաղ ախտորոշելով հիվանդությունները:
Սիմպոզիում. մանկական ռադիոլոգիա
Կայացավ մանկական ռադիոլոգիային նվիրված սիմպոզիումը` Ավստրիայի Գրացի համալսարանից ժամանած պատվարժան պրոֆեսոր Էրիկ Սորանտինի մասնակցությամբ:   Սիմպոզիումի օրերը հագեցած էին նորություններով ու բուռն քննարկումներով, որոնց մասնակցում էր մոտ 150 մասնագետ` «Արաբկիր» բժշկական համալիրից եւ մայրաքաղաքի ու մարզերի այլ բժշկական հաստատություններից:   Պրոֆեսոր Էրիկ Սորանտինը Ավստրիայի Գրացի համալսարանական կլինիկայի Ռադիոլոգիական ծառայության ղեկավարն է, նաեւ` Թվային տեղեկատվության եւ պատկերների մշակման գիտահետազոտական խմբի ղեկավարը: Նա կոորդինացնում է մուլտիդիսցիպլինար, մուլտիինստիտուցիոնալ ակադեմիական ցանցը` Կենտրոնական Եվրոպայում, որը միտված է կենսաբժշկական վիզուալիզացիայի և տեխնոլոգիաների զարգացմանը, դրանց ներդրմանը պրակտիկ բժշկության մեջ, ինչպես նաև ճառագայթումից պաշտպանությանը: Սիմպոզիումը լավ հնարավորություն էր` լսելու պրոֆեսոր Սորանտինի մոտիվացնող, կենդանի, ինտերակտիվ դասախոսությունները, մասնակցելու ուլտրաձայնային հետազոտության գործնական դասին, քննարկելու կլինիկական դեպքեր, ինչպես նաեւ ծառայությունների զարգացման հնարավորությունները: Սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Ճառագայթային ախտորոշման ծառայությունը, Երիտասարդ բժիշկների եւ ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն եւ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան` Open Medical Institute-ի սատելիտային սիմպոզիումների ծրագրի շրջանակում: Մասնակիցներն Առողջապահության նախարարությունից կստանան շարունակական մասնագիտական զարգացման 10 կրեդիտ` 2-ը գործնական եւ 8-ը տեսական:
Սիմպոզիում. մանկական ռադիոլոգիա
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ մարտի 7-ին եւ 9-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում տեղի կունենա մանկական ռադիոլոգիային նվիրված սիմպոզիում` Open Medical Institute ծրագրի շրջանակում:   Սիմպոզիումի պատվավոր հյուրն է լինելու Ավստրիայի Գրացի համալսարանական հիվանդանոցի մանկական ռադիոլոգայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Էրիկ Սորանտինը: Դասախոսություններից բացի պրոֆեսոր Սորանտինը հանդես է գալու նաեւ հոդերի սոնոգրաֆիայի գործնական դասընթացով:   Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել` անցնելով հետեւյալ հղումով` https://forms.gle/ZpjnnhEjppwwbUvE7 Սիրով կսպասենք բոլորիդ:
Համակարգչային տոմոգրաֆիա
Հանրային ռադիոյի հրավերով «Ես առողջ եմ» հաղորդաշարի տաղավարում էր «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը: Բժշկուհին ներկայացրել է մանրամասներ համակարգչային տոմոգրաֆիայի մասին, բացատրել, թե ինչ հետազոտություն է դա, երբ է ցուցվում, որքան արդյունավետ է այս կամ այն հիվանդության հայտնաբերման կամ գնահատման համար, ինչ տարբերություն կա համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաների միջեւ: Լսեք եւ ավեի շատ բան իմացեք հետազոտական գերժամանակակից այս մեթոդի, ինչպես նաեւ ճառագայթային ախտորոշման այլ մեթոդների մասին: 
Համակարգչային տոմոգրաֆիա
Ինչ է համակարգչային տոմոգրաֆիան, ինչպես է այն կատարվում և ինչ խնդիրների դեպքում է, որ բժիշկները կառաջարկեն հենց այս հետազոտությունը: Ծանոթացեք «Արաբկիր» բժշկական համալիրի համակարգչային նոր, ավելի ժամանակակից տոմոգրաֆի հնարավորություններին:  
Համակարգչային տոմոգրաֆիա
  Ճառագայթային ախտորոշման ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը ներկայացնում է համակարգչային տոմոգրաֆիայի մանրամասները:  https://www.youtube.com/watch?v=YkdopRvNIbc