Էլ-հասցե
[email protected]
Հեռախոս
015 400 300 /11 46/
010 23 68 83 /11 52/
015 400 300 /11 54/
Հովհաննիսյան Մարիյա Սուրենի
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Կրթություն
1993-1994թթ.
Երևանի Մ.Հերացու անվան Պետական բժշկական համալսարան
Աստիճան` ինտերնատուրա
Մանսգիտություն` մանկաբուժություն 

1987-1993թթ.    
Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարան 
Մանկաբուժական ֆակուլտետ

1977-1987թթ.
Չեխովի անվան N55 դպրոց

 

Մասնագիտական փորձ

1977-1987թթ.
«Առողջապահության Ազգային Ինստիտուտ» - Մանկական անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի օրդինատուրա 

 

Աշխատանքային փորձ

    «Արաբկիր» Բժշկական համալիր ԵԴԱԻ ՍՊԸ
2007թ. – առ այսօր անեսթեզիոլոգ - ռեանիմատոլոգ

     N 1 Մանկական Կլինիկական Հիվանդանոց
1997-2007թթ. բժիշկ – ռեանիմատոլոգ

    Մանկական Հանրապետական Հիվանդանոց
1995-1997թթ.     բժիշկ – ռեանիմատոլոգ

          

 Վերապատրաստումներ

  •     02.1997-04-1997թ. Առողջապահության Ազգային Ինստիտուտ «Նեոնատալ ռեանիմացիա և ինտենսիվ թերապիա» 
  •     09.2007-11.2007թ. «Էրեբունի» ԲԿ,Անեսթեզիոլոգիական և ինտենսիվ թերապիայի ծառայության խնդիրներըե 
  •     11.2014-12.2014թ.  Ցյուրիխի Մանկական Համալսարանական Կլինիկա  «Անեսթեզիոլոգիական խնդիրները երեխաների մոտ» 
  •     10.2017-12.2017թ. Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան  «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ընտրյալ հարցեր» 

 Լեզուների իմացություն

  •   Հայերեն  
  •   Ռուսերեն 
  •   Անգլերեն 
Կիսվել Facebook-ում
Մեդիա
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia