Գլխավոր
Նորություններ
Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ

Իրազեկում համընդհանուր ապահովագրության վերաբերյալ


2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան 1,5 մլն մարդ առողջության համընդհանուր ապահովագրության շահառու է: Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված` քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմում են մեզ: Հաճախ տրվող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնտեսագիտական ծառայության ղեկավար Սոնա Հովհաննիսյանը:

- Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կարո՞ղ ենք դիմել «Արաբկիր» բժշկական համալիր:
-Այո՜, կարող եք։ «Արաբկիր» բժշակական համալիրը ապահովագրված անձանց մատուցում է ինչպես հիվանդանոցային ծառայություններ՝ պլանային և շտապ բժշկական օգնություն և բուժում, վիրահատություններ, այնպես էլ արտահիվանդանոցային ծառայություններ՝ մասնագիտացված խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։

-Ծրագրի շրջանակում բուժօգնություն ստանալու համար սկզբում ու՞ր պետք է դիմել:
Ընթացակարգը հետևյալն է.
ծառայություններից պլանային կարգով օգտվելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ (պոլիկլինիկա),
ստանալ համապատասխան ուղեգիր, այնուհետև գրանցել այցը ուղեգրում նշված ծառայությունը ստանալու համար, իսկ շտապ դեպքերում անմիջապես դիմել հիվանդանոց։

Արդյոք երեխաները ապահովագրված են:
– Այո՜, ապահովագրված են ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ հանդիսացող
– մինչև 18 տարեկան երեխաները,
– առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկան անձինք,
– առանց ծնողական խնամքի մնացած առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք։

–Ի՞նչ է պետք անել, եթե ՀՀ քաղաքացիության տվյալը բացակայելու պատճառով «Արմեդ» համակարգում ԱՀԱ շահառուի կարգավիճակը չի արտացոլվում:
 Նման խնդիրների դեպքում առաջարկում ենք զանգահարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի 8866 կարճ համարին կամ գրել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին (պարտադիր է դիմողի ստորագրությունը և անձը հաստատող փաստաթուղթը) և նշել դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը։

–Ի՞նչ նեղ մասնագետների խորհրդատվություններն են հասանելի ապահովագրված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում:
Համընդհանուր ապահովագրության շրջանակում մեզ մոտ հասանելի են հետևյալ նեղ մասնագետների խորհրդատվությունները (երեխաների և մեծահասակների համար)`
նյարդաբան, նյարդավիրաբույժ
ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ
ռևմատոլոգ, օրթոպեդ, նեֆրոլոգ
ուրոլոգ, վիրաբույժ
ակնաբույժ, թերապևտ, մաշկաբան
գինեկոլոգ, քիթկոկորդականջաբան
թոքաբան։

–Արդյոք ապահովագրությունը վերաբերում է նաև դիսպանսեր հսկվող երեխաներին:
Այո՜։ Դիսպանսեր հսկվող երեխաներին տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը, լաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունները նույնպես տրամադրվում են համընդհանուր ապահովագրության շրջանակերում։

Նյութը ունի տեղեկատվական բնույթ և նպատակն է պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին։
Վերջին նորություններ
Այսօր անվանի բժիշկ, սրտային վիրաբույժ, ՀՀ Ազգային հերոս Հրայր Հովակիմյանի ծննդյան օրն է
28 մայիս
Սիրելի՜ Հրայր,ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ։ Քաջառողջություն, անսպառ ուժ և նորանոր հաջողություններ եմ մաղթում պատասխանատու և ազգանվեր առաքելությանդ մեջ։ Եղի՜ր առողջ և շարունակի՜ր կուտակածդ գիտելիքն ու փորձառությունը ծառայեցնել ի նպաստ մարդկանց առողջության պահպանման և բժշկության զարգացման կարևորագույն գործին։ Դու այն եզակի անհատներից ես, որ Հայաստանի համար ամենածանր տարիներին եկան Հայաստան և իրենց ողջ փորձն ու հմտությունները ծառայեցրին ի նպաստ հայրենիքի և առողջապահության ոլորտի զարգացման։ Եվ հենց այդ տարիներին հիմք դրվեց մեր ամուր ընկերությանը և ջերմ բարեկամությանը, որ, հպարտությամբ պետք է նշեմ, արդեն 33 տարի շարունակվում է։ Խաղաղություն, բարօրություն, երջանիկ ու լուսավոր օրեր քեզ և քո ընտանիքին։ Հարգանքով՝ Արա Բաբլոյան«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար 
Այսօր բուժքույրերի միջազգային օրն է
12 մայիս
Բուժքույրերի մասնագիտական աշխատանքը առողջապահության կարևորագույն հենասյուներից է։ Շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, մասնագիտական հաջողություններ և աշխատանքային խաղաղ օրեր։ Շնորհակալություն ձեր կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգում գրանցված տվյալները
11 մայիս
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել համակարգում գրանցված տվյալները։ Կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխայի ինսուլինի դոզան փոխելու։ Ծնողներին հուզող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Դեռահասների ճարպակալում․ ե՞րբ է պետք անհանգստանալ
07 մայիս
«Եղիր առողջ» նախագծի հյուրն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայության համակարգող, մանկաբույժ Մարինա Մելքումովան։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ