Օրերս «Արաբկիր» բժշկական համալիրում հյուրընկալվել են Ֆրանսիայի Նիս քաղաքի պատվիրակության անդամները` վերահաստատելով ավելի քան 30 տարվա համագործակցության շարունակականությունը: Հանդիպումն ունի բազմակողմ նշանակություն. այն նպաստում է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների շարունակական զարգացմանը և բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այն նաև խթանում է ֆրանկոֆոնիայի ծրագրի աջակցմանը մեր երկրում։
Համագործակցության ծրագիրը հնարավորություն է տալիս սերտ կապ հաստատելու Հայաստանի հետ և գործուն քայլեր ձեռնարկելու մեր երկրի առողջապահական ոլորտի առաջխաղացման, զարգացման ուղղությամբ:
Պատվիրակության անդամները հանդիպել են «Արաբկիր» բժշկական համալիրի ֆրանսախոս մոտ հիսուն աշխատակիցներին:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկում են համագործակցության հնարավոր նոր ուղղություններն ու ծրագրերը։