Գլխավոր
Նորություններ
Նոյեմբերի 20-ը մանկաբույժների միջազգային օրն է

Նոյեմբերի 20-ը մանկաբույժների միջազգային օրն է

Այսօր մանկաբույժների միջազգային օրն է: Բժշկական օրացույցում այն հատուկ է ընտրվել նոյեմբերի 20-ին, քանի որ 1959թ-ի հենց այս օրն է Միացյալ Ազգերի Կազմակերպությունն ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության հռչակագիրը, իսկ առողջության իրավունքը մարդու կյանքի հիմնարար իրավունքներից է՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, կրոնից կամ քաղաքացիությունից: 

Մանկաբուժական ծառայությունը «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնաքարերից է՝ մանկաբուժական մի քանի բաժանմունքներով: Մանկաբուժական թիմը սերտորեն համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ՝ մշտապես առաջնորդվելով միջազգային փորձի լավագույն օրինակներով:

«Արաբկիր» ԲՀ-ում է գործում ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնը՝ պրոֆեսոր Աշոտ Ալեքսանդրի Սարգսյանի ղեկավարությամբ: Ամբիոնում են դասավանդում նաև պրոֆեսոր Գայանե Գեորգիի Ամարյանը, դոցենտներ Սերգեյ Գերասիմի Սարգսյանը, Հասմիկ Գուրգենի Սարգսյանը, Նունե Գերոգիի Մկրտչյանը: Մեր բարձրակարգ մասնագետների դպրոցն անցած երիտասարդ մանկաբույժներն այսօր մասնագիտական իրենց առաքելությունն են իրականացնում ինչպես «Արաբկիր» ԲՀ-ում, այնպես էլ հանրապետության մի շարք այլ բժշկական հաստատություններում:

 

«Արաբկիր»-ում է գործում նաև Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ Սերգեյ Գերասիմի Սարգսյանի ղեկավարությամբ: Ինստիտուտը գիտագործնական հետազոտություններ, կրթական և հրատարակչական ծրագրեր է իրականացնում ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հանրապետության բոլոր մանկաբույժներին: 

 

Շնորհավորում ենք, սիրելի մանկաբույժներ,
ձեր նվիրումն անգնահատելի է, ձեր սերը՝ ուղղված ձեր աշխատանքին, սեր է ամբողջ մարդկության հանդեպ: Շնորհակալ ենք: Առողջ եղեք ու առողջ պահեք մեր փոքրիկներին: 

Վերջին նորություններ
Այսօր անվանի բժիշկ, սրտային վիրաբույժ, ՀՀ Ազգային հերոս Հրայր Հովակիմյանի ծննդյան օրն է
13 մայիս
Սիրելի՜ Հրայր,ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առթիվ։ Քաջառողջություն, անսպառ ուժ և նորանոր հաջողություններ եմ մաղթում պատասխանատու և ազգանվեր առաքելությանդ մեջ։ Եղի՜ր առողջ և շարունակի՜ր կուտակածդ գիտելիքն ու փորձառությունը ծառայեցնել ի նպաստ մարդկանց առողջության պահպանման և բժշկության զարգացման կարևորագույն գործին։ Դու այն եզակի անհատներից ես, որ Հայաստանի համար ամենածանր տարիներին եկան Հայաստան և իրենց ողջ փորձն ու հմտությունները ծառայեցրին ի նպաստ հայրենիքի և առողջապահության ոլորտի զարգացման։ Եվ հենց այդ տարիներին հիմք դրվեց մեր ամուր ընկերությանը և ջերմ բարեկամությանը, որ, հպարտությամբ պետք է նշեմ, արդեն 33 տարի շարունակվում է։ Խաղաղություն, բարօրություն, երջանիկ ու լուսավոր օրեր քեզ և քո ընտանիքին։ Հարգանքով՝ Արա Բաբլոյան«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար 
Այսօր բուժքույրերի միջազգային օրն է
12 մայիս
Բուժքույրերի մասնագիտական աշխատանքը առողջապահության կարևորագույն հենասյուներից է։ Շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, մասնագիտական հաջողություններ և աշխատանքային խաղաղ օրեր։ Շնորհակալություն ձեր կարևոր և պատասխանատու աշխատանքի համար։«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման համակարգում գրանցված տվյալները
11 մայիս
Ինչպե՞ս ճիշտ վերլուծել համակարգում գրանցված տվյալները։ Կա՞ արդյոք անհրաժեշտություն երեխայի ինսուլինի դոզան փոխելու։ Ծնողներին հուզող հարցերին պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Դեռահասների ճարպակալում․ ե՞րբ է պետք անհանգստանալ
07 մայիս
«Եղիր առողջ» նախագծի հյուրն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ դպրոցահասակ երեխաների և դեռահասների քաշի վերահսկման ծառայության համակարգող, մանկաբույժ Մարինա Մելքումովան։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Այսօր Արա Բաբլոյանի ծննդյան տարեդարձն է
05 մայիս
«Արաբկիր» բժշկական համալիրի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, բժշկագիտության նվիրյալ, պրոֆեսոր Արա Բաբլոյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։Հարգելի՛ պարոն Բաբլոյան, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ։ Ձեր գիտական միտքը, մասնագիտական փորձառությունն ու մարդկային նվիրումը տարիներ շարունակ ծառայել են առողջապահության զարգացմանը, բժշկական գիտության առաջընթացին և հասարակության բարօրությանը։ Թող Ձեր հարուստ գիտելիքը, անսպառ փորձն ու նվիրումը շարունակեն լուսավորել բժշկության ճանապարհը՝ նպաստելով նոր հաջողությունների, նախաձեռնությունների և առողջապահական համակարգի զարգացմանը։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկարամյա բեղուն գործունեություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձրարժեք և պատասխանատու առաքելության մեջ։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը
04 մայիս
Աորտայի աղեղի անոմալիաները ավելի հաճախ երեխաների մոտ հանդիպող ախտորոշում են։ «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը մանկական և կրծքավանդակի ռադիոլոգիային նվիրված գիտաժողովի ընթացքում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով ժամանակակից ախտորոշման մոտեցումները, կլինիկական առանձնահատկությունները և «Արաբկիր» ԲՀ-ում հանդիպած պրակտիկան։ Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 1-2-ը Գյումրիում տեղի է ունեցել ֆրանս-հայկական երրորդ համաժողովը, որի շրջանակում ելույթ են ունեցել բժիշկ-ռադիոլոգներ Ֆրանսիայից և Հայաստանի բժշկական տարբեր հաստատություններից։ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ